Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը. ԿԳՄՍՆ

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը՝ պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարևորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետևողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։

Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձրացրել է նաև նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով։ Ներկայումս մանկապարտեզներ են հաճախում միայն 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, և նրանք չունեն խնամող:

Աշխատանքի վերադառնալ ցանկացող և այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն:

Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։