Ադրբեջանում դժգոհ են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու Ֆրանսիան ավելի շատ մտահոգված են Արցախի քրիստոնեական հուշարձանների խնդրով

Լուրեր

17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում շարունակում են դժգոհություններ հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու ամեն կերպ խոչընդոտել կառույցի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս անգամ էլ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Մասնավորապես, Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հարցը։ Լեմուանն ասել է, որ այցի նպատակն ադրբեջանական կողմի հետ մտքերի փոխանակումն ու երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք ստեղծելն է։ Նա անդրադարձել է նաև ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը։

Քերիմովն իր հերթին նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, և որ անկախ փորձագետների առաքելությունը պիտի իրականացվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելով։ Ադրբեջանցի նախարարը նաև ափսոսանք է հայտնել, որ «Ֆրանսիան ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի շատ մտահոգված են Ղարաբաղում քրիտոնեական հուշարձաններով, մինչդեռ ոչինչ չի ասվում տարածաշրջանի իսլամական ժառանգության մասին»։

Նշենք, որ օրերս էլ Ադրբեջանի մշակույթի նախարարությունից լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ասել էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ բանակցությունները շարունակվում են։

«Առաքելության ժամանակը դեռ որոշված չէ։ Դրա հետ կապված համատեղ քննարկումներ են ընթանում ԱԳՆ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ու Մշակույթի նախարարության միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի բաձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած նախագահ Իլհամ Ալիևից, պարբերաբար տարբեր մեղադրանքներ են հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին և փորձում ամեն կերպ խոչընդոտել կառույցի անկախ փորձագետների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Էմմա Չոբանյան