Դավիթ Տոնոյանի հարցազրույցում նշված իրավական խնդիրներն ուղիղ մեղադրանք են Նիկոլ Փաշինյանին․ Արտակ Զաքարյան

Լուրեր

20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում խոսում է իրավական խնդիրների մասին, որոնք իրեն հնարավորություն չեն տվել, որպես նախարար, պատերազմի ընթացքում վարչապետ-պաշտպանության նախարար-Գլխավոր շտաբ եռանկյունու մեջ դերակատարում ունենալ։ Սա նշանակում է ուղիղ մեղադրանք նաև վարչապետին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Գերագույն գլխավոր հրամանատարի և անվտանգության խորհրդի ղեկավարի խնդիրն է՝ գտնել ամենաէֆեկտիվ լուծումները, որոնք պատերազմական վիճակում այդպիսի հարցեր չպետք է առաջացնեին։ Եվ մենք ակնհայտորեն տեսել ենք, և բազմիցս դրա մասին ասել ենք, որ պատերազմի ընթացքում պաշտպանական քաղաքականությանը ռազմաքաղաքական բազմաթիվ խնդիրներին դիլետանտ գերագույն գլխավոր հրամանատարի ուղիղ խառնվելն ու քաղաքական ուղղորդումները մեզ բերել են պարտության։ Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրները կարող էր լուծել, Պաշտպանության բանակին 26 տարի շատ մեծ ուշադրություն է դարձվել, և կարող էր լուծել իր առջև դրված խնդիրները»,- կարծում է Զաքարյանը։

Նա, միաժամանակ, նշեց, որ Դավիթ Տոնոյանի հարցազրույցը ոչ մի բանի մասին էր, և պաշտպանության նախկին նախարարը այլ հարցեր, այլ բնույթի հարցազրույց պետք է ունենար․ «Հատկապես աշնանային պատերազմից հետո, այն պայմաններում, երբ պաշտպանության նախկին նախարարն անմիջական պատասխանատվություն էր կրում բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք որոշիչ են եղել մեր պարտության համար, որոնք բազմիցս բարձրաձայնվել են ընդդմիության կողմից և մինչ այսօր մնացել են անպատասխան։ Շատ ցավալի է, որ պաշտպանության նախկին նախարարը հիմա խոսում է այսօր արդեն որևէ նշանակություն չունեցող խնդիրների մասին»։

Նախկին փոխնախարարը, անդրադառնալով հայկական բանակի սպառազինության մասին հարցին, նշեց, որ ինչ-որ անհասկանալի պատճառներով 2017 թվականին որոշվել է, որ հակաօդային պաշտպանության փոխարեն պետք է ավիացիա ձեռք բերվի, այն դեպքում, երբ 2017 թվականին հստակ ուրվագծվել էր՝ պետք է հակաօդային պաշտպանությունը զարգացնել։

«2017 թվականին, երբ մշակվեց 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը, այնտեղ հստակ, յուրաքանչյուր տարվա համար նախատեսված էր, թե հակաօդային պաշտպանությունը ինչպիսի զարգացում պետք է ունենա։ Չգիտես ինչու՝ հակաօդային պաշտպանության այդ փուլից որոշվում է, որ պետք է ավիացիա ձեռք բերվի։ Ձեռք է բերվում ավիացիա, որը, փորձը ցույց տվեց, որևէ բանի պետք չեղավ»,- նշեց Զաքարյանը։

Դիտարկմանը, թե ավիացիա ձեռք բերելու պայմանավորվածությունը եղել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, Զաքարյանն արձագանքեց, որ նման բան չի եղել․ «Ո՛չ։ Սերժ Սարգսյանի ժամանակ բազմաթիվ առաջարկներ եղել են, բայց մեր զինվորականները շեշտը դրել են հակաօդային պաշտպանության վրա։ Մենք տեսանք, թե պատերազմի հենց առաջին օրերին Ադրբեջանն ինչպիսի գերճշգրիտ հարվածներով կարողացավ ոչնչացրեց հրետանային որոշակի ստորաբաժանումներ»։

Արտակ Զաքարյանի խոսքով՝ այս պահին հայրենիքը փրկելու խնդիր կա, և մեր աչքի առաջ ձևավորվում է նոր մտավորականություն․ «Բանակը քանդելուց հետո, Արցախը վարի տալուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է պետական ինստիտուտները քանդելուն։ Մենք, որպես պետություն, կորցրել ենք մեր իմունիտետը, դարձել ենք մի մեծ համայնք, որտեղ ապրում են մարդիկ, վաղը պարզ չէ՝ որտեղ են ապրելու, ինչով են ապրելու։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է հասկանա՝ սա կուսակցական խնդիր չի, իշխանության խնդիր չի։ Մեր աչքի առաջ ձևավորվում են քաղաքացիական շարժումներ, նոր մտավորականություն, նոր քաղաքացիական ակտիվիստներ, որոնք ոչ թե փողով, դեսպանատների զանգով, այլ սեփական հայրենիքը, սեփական պետությունը, երեխաներին, ապագան պաշտպանելու համար սկսել են մտածել, հասկանալ, որ օր առաջ պետք է հայրենիքը փրկելու համար անել որոշակի գործողություններ։ Ու պետք է արդեն յուրաքանչյուրս մեր հայացքներով նայենք, թե ովքեր են այն լիդերները, որոնք կարողանալու են իրենց ահռելի փորձը, գիտելիքները ներդնել ու դուրս բերել երկիրը այս իրավիճակից»,- նշեց Զաքարյանը, սակայն դժվարացավ քաղաքական հնարավոր լիդերների կոնկրետ անուններ տալ։