Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «դժվար որոշումների» մասին իր արտահայտության տարմեկնաբանությանը

Լուրեր

30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ  այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:

«Բացի այդ նա անդրադարձել է նաև ընթացիկ իրավիճակին ու Արցախի ապագային:

Մասնավորապես, անդրադառնալով օրեր առաջ մի հանդիպման ժամանակ հնչեցրած՝ «դժվար որոշումների» մասին իր արտահայտության տարմեկնաբանությանը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ դժվար որոշումները հետևյալներն են՝

1. Անհատական առումով շատերը կանգնած են դժվար որոշման առջև, թե արդյոք իրենց ու իրենց ընտանիքների ապագան տեսնում են Արցախում: Իսկ պետությունն անելու է հնարավորինս, որ մեր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապագան երաշխավորված լինի, և արցախցին ապրի ու արարի սեփական հողում՝ երկարատև ու վճռական ջանքերով հասնելով Հայրենիքի զարգացմանը, զորացմանն ու մեր երազանքներին.

2. Դժվար որոշումներ պետք է կայացնենք, թե առկա ծանր պայմաններում ինչպես ենք հարաբերվում Ադրբեջանի հետ, ներառյալ՝ անվտանգության ու հաղորդակցության համակարգերի կենսական մակարդակի գործունեության ապահովման առումով.

3. Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք վճռական պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:

Հ.Գ. Հանրապետության նախագահը շեշտադրել է, որ այդ և այլ կենսական որոշումները կայացվելու են հասարակության հետ բաց ու անկեղծ երկխոսության արդյունքում»,- գրել է Բեգլարյանը: