Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է. նախարար

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգի առաջնային խնդիրներից մեկը մահացության ցուցանիշի աճն էր։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի և քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ 2020 թվականին այդ ուղղությամբ դրական առաջընթաց ենք արձանագրել։

Մասնավորապես, նույնիսկ COVID-19 ռիսկերի առկայության պայմաններում, նախորդ տարիների համեմատությամբ, մահացությունների թիվն զգալիորեն նվազել է․ 2020թ-ին գրանցվել է մահվան 5 դեպք, այն դեպքում, երբ 2019թ-ին ունեցել էինք մահվան 21 դեպք։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց շրջանում COVID-19 ախտորշմամբ մահվան ելքով դեպք չի արձանագրվել:

ՊՈԱԿ-ի աշխատանքն արդյունավետ գնահատելու մեկ այլ գործոն է բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը։ Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը տևում էր շաբաթներ, ապա ներկայում տվյալ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը։

Բուժօգնության որակի բարձրացման նպատակով 2020 թվականի ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստում է անցել ՊՈԱԿ-ի 71 աշխատակից, այսինքն՝ զբաղեցրած հաստիքների շուրջ 45 %-ը։ ՔԿՀ-ներում բժշկական օգնության բարձր որակի ապահովմանն ուղղված քայլերը կրելու են շարունակական բնույթ՝ պահպանելով ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ թիրախավորելով ռազմավարական նոր ուղղություններ, որոնք միտված են լինելու բանտային բժշկությունը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելուն»,- գրել է Բադասյանը։