Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
23.01.2018 | 11:57Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսների արժեքն աճել է 0,614տոկոսով՝ հասնելով 63,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,54 տոկոսով՝ հասնելով 69.40դոլարի՝ մեկ բարելի դիմաց: