Եթե ամեն ինչ լավ է, ի՞նչ կարիք կա տնօրեն փոխելու. Աբովյանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.01.2021 | 15:51Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա է իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց՝ արտահայտելով դժգոհություն դպրոցում տնօրենի ընտրությունների հետ կապված: Տնօրենի երկու թեկնածուն հավասար ձայներ են ստսցել:
«Եթե ամեն ինչ լավ է, ի՞նչ կարիք կա տնօրեն փոխելու»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Սոսե Ստեփանյանը:
Նա նաև հավելեց, որ եթե իրենց պահանջը չբավարարվի և տնօրենը փոխվի, դասադուլ կանեն:
Մանրամասները՝ տեսանյութում: