Թուրքիայի բանակի առաջին կորուստը «Ձիթենու ճյուղ» օպերացիայում
Քաղաքականություն
23.01.2018 | 11:27Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիայի բանակն ունեցել է առաջին կորուստը. փոխանցում է EH-ն:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հունվարի 22-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինվոր։
Լուրը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։