«Մահացած ա, ֆսյո՛, ցրիվ ա եղած»․ Դավիթ Բեկում խաղաղ բնակիչ էր զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սմերչ ա, գյուդում չիմ՝ ինչ ա, սաղ գյուղը ցրեվ են տվալ։ Մահացած ա։ Ֆյսո՛։ Վիճակ չկա։ Ցրիվ ա եղած դին»,- այս բառերը լսվում են Դավիթ Բեկի ուղղությամբ ադրբեջանական հարձակում պատկերող տեսանյութում։

Արցախյան պատերազմի դաժանությունն ու ողբերգականությունը նոյեմբերի 2-ին հասել էր նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ։ Գևորգյանների ընտանիքը չի հասցնում հեռանալ ռմբակոծվող գյուղից։ Ադրբեջանական արկն ընկնում է ավտոմեքենայի կողքին։ Մահացողը 44-ամյա Դավիթ Հովհաննիսյանն է՝ ընտանիքի փեսան։

«Առաջինը ընդեղ ա խփել, երկու հատ էլ՝ ստեղ, մի հատը՝ ընդեղ։ Չեմ իմանում՝ ինչ զենք էր։ Ավտոն էլ ընդեղ՝ գնում էինք Ղափան, վեշ էինք տանում։ Ավտոյին չի խփել, կողքին ա խփել, իրան ստեղ ա խփել, մահացել ա, մենք էլ ավտոյի մեջ ենք եղել»,- հիշում է Համլետ Գևորգյանը։

Դավիթ Բեկն ուժգին հարված էր ստացել նաև հոկտեմբերի 27-ին, ինչից հետո Համլետ Գևորգյանը դստեր՝ Գայանեի հետ տեղափոխվել էր մարզկենտրոն Կապանում ապրող մյուս դստեր տուն։ Չէին վերադառնում պատերազմի թատերաբեմ դարձած և արդեն գրավված Կուբաթլուին հարևան Դավիթ Բեկ մինչև նոյեմբերի 2-ը։ Այստեղ, որպես ադրբեջանական ագրեսիվ հարձակման ամսաթվեր, 3 օր են առանձնացնում՝ հոկտեմբերի 27, նոյեմբերի 2 և նոյեմբերի 9։ Իմանալով, որ Դավիթ Բեկում հարաբերական անդորր է, եկել էին սնունդ, հագուստ, անձնական այլ իրեր տանելու։

Գայանե Գևորգյանը ցույց է տալիս դեպքի վայրը․ «Էս ա՝ ցույց տամ։ Առջևից մեքենա էր եկել, ինքն էլ արդեն ռազվառոտ էր վերցնում, որ բարձրանա։ Էդ մոմենտին էն ծառին էր խփել։ Հետո ասլոկլեն տվեց մեքենային»։

Ադրբեջանական արկի բեկորից զոհված 44-ամյա Դավիթը Հովհաննիսյանը չորս երեխա ունի՝ 18, 17, 15 և 9 տարեկան։ Երեխաների խնամքը մնացել է մանկապարտեզում աշխատող մոր ուսերին․ «Էս երեխուն բանակ ճանապարհելիս ա։

Մարտակերտում ծառայող թոռը մասնակցել է պատերազմին։ Տասը օրով եկել է տուն՝ հոր հուղարկավորությանը մասնակցելու։ Հիմա նորից դիրքեր է բարձրացել՝ պաշտպանելու Հայրենիքը։ Մինչ նոյեմբերի 2-ի արյունալի և ողբերգական դեպքը Գևորգյանների տունն արդեն կրակի կենտրոնում էր հայտնվել․ «Տան ուղղությամբ չորս հատ կրակ եկավ։ Առաջինը որ խփել ա, ստեղ ա խփել, պատուհանները-բանը ջարդվել ա։ Աղջիկս ա ոտից վիրավորվել, ինձ ոչ մի բան չի եղել։ Պրոստը, որ փեսան մոտս մահացել ա, բանի տակ եմ ընկել, դողում եմ»։

Դավիթ Հովհաննիսյանը Կապանի Սևաքար գյուղից էր, բայց ասում են՝ Դավիթ Բեկին սիրահարված․ «Հարգված էր, ամեն ձևի բոլորի կողմից։ Վեշերը տանում, նորմալ բերում։ Միշտ գալիս էր ստեղ, սեղանին նստում, խորոված-մորոված, ամեն ձևի։ Ինքը գյուղը սիրում էր, ծնունդով ուրիշ էր, բայց սիրում էր ստեղ»։

Ամիսներ է անցել, բայց դեռ Համլետ պապի մտքում է պատերազմի սարսափը․ «Շատ վատ ենք հիշում։ Թող ոչ մեկի օջախներում նման բան չլինի, ոչ մի հայի ընտանիքում։ Երկու պատերազմի մասնակցել եմ 1990-ականներին էլ։ Գիտեմ ինչ է։ Բոլորին առողջություն եմ ցանկանում։ Միասնական լինեն»։

Թնդանոթներն այսօր Դավիթ Բեկում լռել են։ Իսկ Համլետ պապն արդեն իմացել է նոր հարևանների տեղը, ում հետ այսուհետ ապրելու է՝ դիրքավորվել են տան դիմացի բարձունքում․ «Նայեք-նայեք՝ բուդկան ա, բան ա, ավտո կա ընդեղ, ադրբեջանցիներ են։ Իսկ էս մյուս գագաթը՝ էն կողմն իրանցն ա, էս կողմը մերն ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան