Մեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
«Հունդայի Սանտա ՖԵ» մակնիշի ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, ինչի հետևանքով վարորդը մահացել է այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Մեքենան հունվարի 22-ին ժամը 10.30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Վարորդը՝ 42 ամյա Հրաչյա Դանիելյանը, մահացել է: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: