Աննորմալ երևույթ է, պաշտպանական իրավունքի չարաշահում․ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի գործի քննության ձգձգման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

«Մարտի մեկի դատավարությունը դոփում է տեղում, ըստ ձեզ, ո՞րն է ձգձգման պատճառը։ Չեք կարծո՞ւմ, որ արհեստական ձգձգումները կարող են վատ նախադեպ դառնալ»,- դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին՝ հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Ջհանգիրյանը պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված մտահոգությունները լիովին կիսում է։ «Եթե չեմ սխալվում, տարուց ավելի է, որ նախապատրաստական նիստի փուլը չի ավարտվել, չենք կարողանում մուտք գործել բուն դատաքննության փուլ։ Բացի կալանքի և այլ միջնորդություններից՝ այլ հարց չի քննարկվում։ Երևում է, որ դա պաշտպանական մարտավարություն է։  Թե ինչ նպատակ են հետապնդում, կարծում եմ՝ հասկանալի է։ Անգամ չարժի պատասխանել։ Բայց դա աննորմալ երևույթ է։ Չեմ հիշում 90-ականներից ի վեր մի դատաքննություն, որի նախապատրաստական փուլը մի քանի ամսից ավելի տևի։ Լուրջ մտորելու տեղիք կա։ Լուծում հիմա չեմ կարող առաջարկել, բայց որ այդ գործընթացը չափից ավելի արհեստական ձգձգվում է, դա պաշտպանության իրավունքի չարաշահում է։

Դատարանն ու մեղադրողները բարեխղճորեն հանդուրժում են դա, բայց պաշտպանության իրավունքի չարաշահման սահմանը վաղուց անցել է»։

Մանրամասները՝ տեսանյութում: