ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն Թուրքիային անվանել է «դաշնակից, որը չի գործում դաշնակցի պես»

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է, որ Թուրքիայի գործողությունները, որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, անընդունելի են՝ նկատի ունենալով Ռուսաստանից S-400-ների գնումը, գրում է Ahval-ը։

Բլինքենը նաև նշել է, որ վարչակազմը կքննարկի՝ պետք է անել ավելին և նոր պատժամիջոցներ կիրառել։

«Այն, որ մեր, այսպես ասած, ռազմավարական գործընկերը կապեր ունի մեր ռազմավարական ամենամեծ մրցակիցներից մեկի՝ Ռուսաստանի հետ, անընդունելի է»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով S-400-ների հետ կապված սենատոր Լինդսի Գրեհեմի հարցին։

«Կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ ազդեցություն են ունեցել առկա պատժամիջոցները, և հետո որոշենք՝ ի՞նչ պետք է անել ավելին»,- ասել է պետքարտուղարի թեկնածուն։
Ի դեպ, Սենատի հանձնաժողովում քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև Արցախյան պատերազմում Թուրքիայի գործողություններին։ Սենատոր Բոբ Մենենդեսը խոսել է տարածաշրջանում Անկարայի «ապակայունացնող» գործողությունների մասին՝ Սիրիայում, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, Լիբիայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանին աջակցությունը, որի ընթացքում ադրբեջանցիների կողմից իրականացվել են նաև ռազմական հանցագործություններ։

«Մենք ունե՞նք հստակություն Թուրքիայի մասին՝ Էրդողանի օրոք»,- հարցրել է Մենենդեսը։ Բլինքենը պատասխանել է՝ «Թուրքիան դաշնակից է, որը շատ դեպքերում չի գործում այնպես, ինչպես պիտի գործի դաշնակիցը»։ «Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք շատ հստակ ենք այդ հարցում»,- հավելել է նա։

 

Էմմա Չոբանյան