Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով. armtimes.com

Լուրեր

12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
Բոլորը

Քաղաքացուն «բոշա» անվանելու համար ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմում կուղարկվի: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը, ում հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դիմել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով մարդկանց գումար հավաքել վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար: Նախարարը հայտարարել էր, որ Դալլաքյանին հնարավոր չի օրենքով սահմանված կարգով  արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը նախարարի գրառման տակ մեկնաբանություն էր թողել՝ որակում տալով դրամահավաք նախաձեռնելու երեւույթին. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»: Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»: Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել է ե՛ւ օգտատիրոջ ե՛ւ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բոռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ:

Պետրոս Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ էթիկայի հանձնաժողով ուշ է դիմում, քանի որ սպասել է նախարարի արձագանքին: «Լսել եմ, որ ինքը կրթված մարդ է, կզղջա իր արած արտահայտության համար ու լղոզված հայտարարություն կանի, բայց որ չի ցանկանում, դրա համար էլ բողոքում եմ»,- ասաց Պետրոս Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: