ԱՄՆ-ում այսօր նշում են Մարթին Լյութեր Քինգի օրը

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր նշում են Մարթին Լյութեր Քինգի օրը: Ամեն տարի հունվար ամսվա երրորդ երկուշաբթի օրն ամերիկացիները պատվում են 1950-60-ական թվականների ընթացքում ոչ բռնի բողոքի ցույցերի կազմակերպիչ, սեւամորթների իրավունքների պաշտպան Քինգի հիշատակը. գրում է VOA-ն:

Սակայն այս տարի, կապված համաշխարհային համաճարակի հետ, միջոցառումները անցկացվում են ավելի փոքր թվով մարդկան մասնակցությամբ: Բացի այդ, Վաշինգտոնում նախապատրաստվում են երկրի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի երդմնակալությանը: Հունվաի 20-ին մայրաքաղաքում անվտանգությունն ապահովելու են Ազգային գվարդիայի 25 հազար թվակազմով ուժեր:

Քինգին նվիրված միջոցառումներ են անցկացվում տարբեր համայնքներում: Այս տարի մի շարք համայնքներ, ինչպես օրինակ Վիրջինիա նահանգի Ռեսթոն քաղաքը, որոշել են Քինգին նվիրված հիշատակի օրը հարգել` փողոցները թափոններից մաքրելով եւ անտուն մարդկանց սննդի փաթեթներ տրամադրելով:

Մի շարք թատերական խմբեր որոշել են Մարթին Լյութեր Քինգին նվիրված ներկայացումներ ցուցադրել առցանց ու անվճար:

Աֆրոամերիկյան պատմության թանգարանը անցկացնում է վիրտուալ երաժշտական համերգ: Առցանց եղանակով բացվելու է մարտ ամսից փակված Քինգի տուն թանգարանը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում 1963 թվականին 250 հազար մարդկանց ներկայությամբ անցկացված խաղաղ ցույցից մի քանի օր անց Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի եկեղեցիներից մեկում կիրակնօրյա դասերի ժամանակ իրականացվեց ռումբի պայթյուն, ինչի արդյունքում զոհվեցին չորս աղջիկներ, 23-ը վիրավորվեցին: Սակայն Մարթին Լյութեր Քինգի սկսած ոչ բռնի արշավը շարունակվեց նույն ոգով ու իր գագաթնակետին հասավ 1964-ին, երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրեց Քաղաքացիական իրավունքների ակտը, որով անօրինական համարվեց հասարակական վայրերում ռասայական տարանջատումը: Դրանից հետո էր, որ Քինգն արժանացավ Նոբելյան Խաղաղության մրցանակի:

Քինգի կյանքը սակայն ավարտվեց բռնությամբ, երբ Թենըսի նահանգի Մեմֆիս քաղաքում 1968 թվականին նա ենթարկվեց հրազենային հարձակման:

Քինգը մահացավ 39 տարեկանում: