Խաղաղապահների կարգավիճակ, ԼՂ բնակիչների քաղաքացիության հարց․ Վենեդիկտովը փակագծեր է բացել Պուտին-Փաշինյան-Ալիև մոսկովյան հանդիպումից

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու հետաքրքիր մանրամասներ ներկայացրել կողմերի բանակցություններից։

Նա նշել է, որ ռազմագերիների հարցով հնարավոր չի եղել պայմանավորվել, և չի հասկանում՝ ինչո՞ւ։

«Նրանք 4 ժամ նստել են երեքով, հետո արդեն առանձին։ Խոսքն այնտեղ գնացել է խաղաղապահների կարգավիճակի, մշակութային արժեքների պահպանության ու նաև այն մասին, թե ում քաղաքացիներն են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Ի՞նչ միջազգային փաստաթղթեր կան, միգուցե հիմա դա այնքան էլ ակտուալ չէ, ասենք՝ Թուրքիա կամ Լեհաստան գնալու համար։ Ես կասեի՝ ահա այսպիսի փոքր քայլ դեպի կարգավիճակ։ Քննարկվել է, թե դա ինչպես անել՝ առանձին, կանաչ անձնագրերով։ Հիշո՞ւմ ես էմիգրանտների նանսենյան անձնագրերը»,- ասել է Վենեդիկտովը։

Նա հավելել է, որ գրություններից մեկում նշված է եղել՝ եկեք նրանց տանք նանսենյան անձնագրեր։

«Ռուսական գրություններից մեկում։ Բայց ես չգիտեմ՝ Պուտինը դա իր վրա վերցրե՞լ է, թե՞ ոչ։ Եվ այդպիսով մնացել է ռազմագերիների, կարգավիճակի հարցը։ Ինչպես հասկանում եմ, այնուամենայիվ, հաջողվել է պայմանավորվել խաղաղապահների կարգավիճակի մասով, ընդլայնել դրանք նոր հայտարարության մեջ։ Նրանք ցուցակով վերցնում են պահպանության տակ։ Այսինքն՝ այդ տաճարները, վանքերը, գերեզմանները»,- ասել է Վենեդիտովը։

Նա նաև նշել է, որ կարծես այդ հարցով պայմանավորվել են, բայց դրանից հետո Իլհամ Ալիևը ցուցադրական կերպով այցելեց Շուշի։

«Ինչ ես գիտեմ՝ այն է, որ թուրք զինվորականներ այնտեղ չեն լինի։ Դեռ չեն պայմանավորվել։ Նույնիսկ դիտորդներ, նույնիսկ առանց զենքի, նույնիսկ շտաբում։ Ղարաբաղի տարածքում»,- ասել է ռուս լրագրողը։

Էմմա Չոբանյան