Ինչու է եռակողմ հանդիպումից առաջ ՀՀ առաջին բորտը շրջադարձ կատարել, և ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը՝ Փաշինյանին սպասելիս․ նոր մանրամասներ

Լուրեր

02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
Բոլորը

Ռուսական  «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարն ամփոփել է ԼՂ հակամարտության շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումների արդյունքները։ Ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում ներկայացվել է հանդիպման այնպիսի մանրամասներ, որոնց մասին դեռևս չի խոսվել։

Հունվարի 11-ին «Վնուկովո-2» կառավարական օդանավակայանում մեկը մյոuսի հետևից վայրէջք են կատարում Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի օդանավերը։ Օդանավակայանից ռուս լրագրողը նշում է, որ սա նախադեպը չունեցող դեպք է, երբ մեկը մյուսի հետևից մի քանի րոպե տարբերությամբ վայրէջք են կատարում երկու երկրների առաջին բորտերը։ Ըստ լրատվականի տեղեկությունների՝ ղեկավարներից մեկը փոքր-ինչ ուշ է թռիչք կատարել, իսկ մյուսը՝ փոքր-ինչ շուտ։ Եվ այնպես է ստացվել է, որ Մոսկվա են ժամանել երկու ինքնաթիռները միևնույն ժամանակ։ Արդյունքում ՀՀ վարչապետի ինքնաթիռը Տուլայի տարածքում շրջադարձ է կատարել, ամենայն հավանականության, դա արվել է օդում ստեղծված նման իրավիճակի պատճառով։ ՌԴ մայրաքաղաք պետք է ժամանեին երկրների ինքնաթիռները՝ ըստ այբբենական կարգի։

Ռեպորտաժում նշվում է, որ համաշխարհային դիվանագիտությունը ևս ստիպված է հարմարվել կորոնավիրուսային համավարակին։ Ալիևին ու Փաշինյանին դիմավորում են ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները, սակայն ոչ մի ձեռքսեղմում։

Համավարակի պայմաններում երկրների առաջին դեմքերի դեմ առ դեմ հանդիպումները հազվադեպ են և մշտապես վերջին րոպեներին են որոշվում, թե ինչպես տեղի կունենա ողջույնը։ Ալիևն ու Պուտինը, կարծես, մի պահ հեռավորություն են պահում, սակայն Պուտինը գրկախառնվում է։ Մի քանի րոպե Պուտինն ու Ալիևը հանդիպման դահլիճում միայնակ են մնում, սպասում են Փաշինյանի ժամանմանը։ Այդ ընթացքում նրանք ինչ-որ բանի մասին են զրուցում, որը կարող էր տարբեր քաղաքագետների երևակայությունը գրգռել, սակայն ահա թե ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը՝ սպասելով Փաշինյանին.

-Ինչպե՞ս է ձեր մոտ, ցուրտ չի՞։

-Ո՛չ, նորմալ է։ Մոտ 5-6 աստիճան։ Դեռևս տաք ձմեռ է, դեռևս։

Եվ ահա դահլիճ է մտնում Փաշինյանը, ում հետ հանդիպումը նույնպես գրկախառնությամբ էր։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են դեմ-դիմաց և հազիվ լսելի ողջունում  միմյանց՝ «Բարև Ձեզ»։ Այնուհետև Փաշինյանին են փոխանցում նրա պայուսակը։ Լրագրողը շեշտում է, որ ՀՀ վարչապետը կամ ինչ-որ բան է ստուգում կամ ինչ-որ բան է փնտրում, սակայն լրագրողների ներկայությամբ ոչինչ չի հանում, իսկ ՌԴ նախագահը ռեպլիկ է բաց թողնում ՝ «աշխատանքային է տրամադրված»։

Հանդիպման պաշտոնական մասից հետո, Պուտինն ասում է․ «Հեռանում ենք»։ Դրանից հետ բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում և դեռևս հայտնի չէր, թե կստորագրվի՞ ինչ-որ փաստաթուղթ։ Սակայն Կրեմլի մամուլի ծառայությունից օպերատորներին խնդրում են, ամեն դեպքում, դիրքավորվել դահլիճում, որտեղ երկրների ղեկավարները հայտարարություն են անում։ Եվ ահա, 4 ժամ անց Պուտինը դուրս է գալիս բանակցությունների սենյակից, Ալիևը հասցնում է կանգ առնել հայելու դիմաց, Փաշինյանը ևս ուղղում է փողկապը։ Արդյունքում ստորագրվում է ևս մեկ փաստաթուղթ՝ որպես նախորդ համաձայնագրի զարգացում։ Երկար տարիներ երկու երկրների մեջ չգործող տրանսպորտային հաղորդակցությունը ապաշրջափակվում է։ Եվ, կարծես, առաջին անգամ հրապարակավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ինչ-որ մի բանում համաձայնում են: Այս համաձայնագիրը շահեկան է տարածաշրջանի համար և հետևաբար նաև Ռուսաստանի համար։ Սակայն այստեղ էլ է մի հանգամանք աչքի զարնվում․ ո՛չ Փաշինյանը և ո՛չ Ալիևը միմյանց չեն նայում, և եթե Պուտինը նայում էր ելույթ ունեցողի կողմը, ապա Ալիևն ու Փաշինյանը խիստ ընդգծված նայում են առջև։ «Այս ամենը, իհարկե, մանրունք է, սակայն կարևորը ստորագրված փաստաթուղթն է»,- նշվում է ռեպորտաժում։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Կրեմլում ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ:

 

Տաթև Ֆռանգյան