Իրանում լրտեսության համար 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ամերիկացի գործարար

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի իշխանությունները լրտեսություն կատարելու համար մեղադրանք են ներկայացրել ամերիկացի գործարար Էմադ Շարգիին և նրան դատապարտել են 10 տարվա բանտարկության։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով Շարգիի ընտանիքի բարեկամների հայտարարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի իշխանությունների նման գործողությունները կարող են բարդացնել նախագահ Ջոզեֆ Բայդենի դիվանագիտական ջանքերի իրականացումը, որը ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ  բաց կլինի Թեհրանի հանդեպ պատժամիջոցների մեղմացմանը, եթե այդ վարչակազմը վերադառնա 2015 թվականի միջուկային համաձայնագրի պայմանների կատարմանը։

Իրանա-ամերիկյան քաղաքացիություն ունեցող 56-ամյա Շարգին, հեռուստաընկերության տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ին կանչվել է Թեհրանի դատարան, մեղադրվել լրտեսության համար ու առանց որևէ հետաքննության դտապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Այդ օրվանից նրա ընտանիքը վերջինիս մասին ոչ մի տեղեկություն չունի։

Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ Շարգին դարձել է իրանական ծագմամբ ԱՄՆ 4-րդ քաղաքացին, որը ձերբակալվել է Իրանում։

Տաթև Ֆռանգյան