Սպիտակ տունը նախագահից հաջորդ նախագահին անցնելու մանրամասները. VOA

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Հունվարի 20-ին երդում է տալիս ԱՄՆ-ի նոր նախագահը եւ մուտք գործում Սպիտակ տուն: Դրանից վեց ժամ առաջ Սպիտակ տնից հեռանում է նախորդ նախագահի ընտանիքը, եւ սենյակները մաքրում են նոր նախագահի ընտանիքին դիմավորելու համար. մանրամասներ է ներկայացնում VOA-ն:

Անիտա ՄաքԲրայդն այսպես դիմավորել եւ ճանապարհել է նախագահական երեք վարչակազմերի: Նա եղել է Լորա Բուշի անձնակազմի ղեկավարն ու արդեն լավ գիտի, թե ինչ են իրենից սպասում Ջո Բայդընն ու նրա կինը` ապագա առաջին տիկին Ջիլ Բայդընը:

Նոր նախագահն ու առաջին տիկինը արդեն իսկ ընտրած են լինում այն կահույքն ու արվեստի գործերը, որոնք որպես Սպիտակ տան թանկարժեք հավաքածուի մաս, պահվում են Մերիլենդի հատուկ պահեստում:

Միշել Օբաման, օրինակ, այնքան է հավանել Լորա Բուշի ընտրած կահուքը, որ Ջորջ Բուշի հեռանալուց հետո ամեն ինչ թողել է նույնությամբ, միայն խնդրել է սենյակներ պատրաստել իրենց մանկահասակ դստրերի համար:

Նոր նախագահն ընտրում է նաեւ Օվալաձեւ սրահի կահույքը: Նախագահների մեծ մասն ընտրում է Վիկտորիա թագուհու կողմից նախագահ Ռութֆորդ Հայեսին 1800-ականներին նվիրած կահույքը:

Անիտա ՄաքԲրայդի խոսքերով, կարեւոր տեղ է հատկացվում գորգի ընտրությանը: Ինչ վերաբերում է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարին, ապա այն այստեղ ունի իր մշտական տեղը:

Բաժանության պահը դժվար է լինում սովորաբար նախագահական այն ընտանիքների հետ, որտեղ կան երեխաներ: Դժվար է նաեւ նրանց համար, ովքեր ծառայել են պաշտոնավարման մեկ ժամկետ:

Հրաժեշտի պահը դժվար է նաեւ այն սպասավորների համար, որոնք խնամում են առաջին ընտանիքի ընտանի կենդանիներին:

Սպիտակ տան փոխանցման ընթացքում կա եւս մեկ կարեւոր խնդիր: Եվ այդ խնդիրն այն է, որ Սպիտակ տան սեփականություն համարվող որեւէ թանկարժեք իր շփոթմունքի արդյունքում դուրս չգա այնտեղից: Սպիտակ տան պատմական հարցերով ընկերակցության անդամները շատ լավ գիտեն բոլոր առարկաներն ու պարագաները: Նրանք շատ լավ գիտեն, թե որ առարկան է պատկանում նախագահական ընտանիքին եւ որն է համարվում Սպիտակ տան սեփականություն:

Այս կազմակերպվածությունն է օգնում, որ մի նախագահից մյուսին Սպիտակ տան անցումը կատարվի անձայն, աննկատ, սակայն` ճիշտ ու անթերի: