Իմ ազատման պատճառը Արտակ Դավթյանի որդու հարսանիքին մասնակցելը չէր. նախկին ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:13
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

«Ինձ համար սկզբունք չէր, որ եթե ես եղել եմ ոստիկանապետ, ապա հետո չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Ինձ համար մեծ պատիվ է հետպատերազմյան իրավիճակում ծառայել Պաշտպանության նախարարությունում և իմ լուման ներդնել Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում»,- Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Խոսելով ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու պատճառների մասին՝ Սարգսյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատման պատճառը Արտակ Դավթյանի որդու հարսանիքին մասնակցելը չէր:

«Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, կարող եմ ենթադրել՝ կորոնավիրուսի հետ կապված: Ոստիկանությունն ամեն ինչ արել է, որպեսզի համաճարակի հետ կապված խնդիրները լուծվեն. ինչքանով է հաջողվել՝ գնահատականը պետք է հասարակությունը տա: Իմ պաշտոնավարման ժամանակ մամուլում եղել են հրապարակումներ, որոնցում բացակայել են իրականության հիմքերը, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մեծ ներդրում եմ ունեցել ոստիկանությունում և ՊՆ-ում ամեն ինչ անելու եմ պետությանն օգուտ տալու համար»,- ընդգծեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: