Առաջարկվում է ՊԵԿ աշխատակիցներին զենք կրելու իրավունք տալ․ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.01.2021 | 13:24ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ Զենքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները զենք կրելու և օգտագործելու իրավունք կստանան։ Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը։
«Օրենքի մշակումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մարտական զենք տրամադրելու անհրաժեշտությամբ», – ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին զենք կտրվի ՊԵԿ այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են մաքսանենգության դեմ պայքարով։
Գասպարյանը նշեց, որ կառավարության որոշմամբ որոշվելու է պաշտոնատար անձանց ցուցակ և այն զինատեսակները, որոնք նրանք օգտագործելու իրավունք կունենան։ Նրա խոսքով՝ ՊԵԿ աշխատակիցները դասընթացներ պետք է անցնեն զենք կրելու իրավունք ստանալու համար։
Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: