Ղազախստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Քաղաքականություն
15.01.2021 | 11:55Խորհրդարանական ընտրություններից հետո Ղազախստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժալիսի պատգամավորների ընտրությունները տեղի էին ունեցել հունվարի 10-ին։ Դրանց արդյունքներով խորհրդարան են մտել 3 կուսակցություն։ 71,09% ձայներով մեծամասնություն է կազմել իշխող «Նուր Օթան» կուսակցությունը:
Համաձայն Ղազախստանի Սահմանադրության՝ կառավարությունը պետք է վայր դնի իր լիազորությունները նոր ընտրված խորհրդարանից հետո։
Տաթև Ֆռանգյան