Հայ-ղազախական տնտեսական կապերը զարգացման լավ նախադրյալներ ունեն. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Ուրազաևի հետ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Ուրազաևին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկու երկրների սերտ փոխգործակցության փաստը նաև բազմակողմ ձևաչափերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ղազախստանն ունեն տնտեսության բնագավառում գործակցության մեծ ներուժ, որի իրացման գործում Նիկոլ Փաշինյանը նշել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Ուրազաևը շնորհակալություն է հայտնել անձամբ վարչապետին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ հետագա գործունեության ընթացքում ևս բոլոր ջանքերը ներդնելու է հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելուն: Դեսպանը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում երկկողմ կապերը շարունակական կերպով ընդլայնվել են բոլոր ոլորտներում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ պարոն Ուրազաևը նկատել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ 2020 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 50 տոկոսով, ինչը լավ նախադրյալ է աճի տեմպերը պահպանելու ու զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական համագործակցության հեռանկարներին, ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: