Խաչատրյան քույրերի գործով՝ դատարանին արդեն 5-րդ անգամ չի հաջողվել ատենակալներ ընտրել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը կրկին չի կարողացել ընտրել երդվյալ ատենակալներ՝ քննելու ավագ  երկու Խաչատրյան քույրերի հանդեպ քրեական գործը, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ։ Այս մասին Life-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբանը։

Նշենք, որ սա երդվյալ ատենակալներ ընտրելու  արդեն 5-րդ փորձն է։ Ավելի վաղ ընտրությունը չի կայացել քույրերից մեկի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա լինելու կասկածի պատճառով, իսկ դրանից առաջ նիստը հետաձգել էին սպանված Միխայիլ Խաչատրյանի հարազատի հիվանդության պատճառով։

Փաստաբանների դաշնային պալատի ղեկավար Յուրի Պիլիպենկոն, մեկնաբանելով նման մեծ հնչեղություն ստացած գործով երդվյալ ատենակալներ ընտրելու շուրջ ստեղծված իրավիճակը, պնդել է, որ ատենակալներ հավաքելը դժվար է ամբողջ աշխարհում, ոչ միայն Ռուսաստանում։ Վերջինս պարզաբանել է, որ ժամանակակից աշխարհում դժվար է գտնել մեկին, որը երբեք լսած չի լինի նման աղմկահարույց հանցագործության մասին, իսկ տեղեկացված լինելն ու մանրամասներին ծանոթ լինելն ազդում է կոլեգիայի ձևավորման վրա։

Հիշեցնենք՝ աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։