Եթե մենք պնդենք, որ ապրանքների վրա չլինի ադրբեջանական գրություն, ապա գնաճը կդառնա 10 տոկոս. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ես չեմ տարանջատում ներքին և արտաքին ներդրողներին, և այդ առումով կարող եմ ասել, որ կան շատ ներդրողներ, ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ և լուծում նրանց առջև ծառացած խնդիրները: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե երբ հանրությունը կտեսնի խոշոր ներդրում Հայաստանում, նախարարն արձագանքեց, որ հենց հիմա կարող են գնալ, և ինքը ցույց կտա 100 մլն-անոց ներդրում, խոսքը կառուցապատմամբ զբաղվող «Ռենշին» ընկերության մասին է:

Անդրադառնալով թուրքական և ադրբեջանական մակնշմամբ ապրանքների առկայությանը Հայաստանի շուկայում, նախարարն ասաց. «Տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական մակնշում, ադրբեջանական մակնշում, եղել են բազմաթիվ թուրքական ապրանանքներ և դա այն ժամանակ համարվել է նորմալ: Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա և կդառնա 10 տոկոս, որովհետև այդ ընկերությունները պետք է փող ծախսեն և դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ»:

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրման արգելքին, Վահան Քերոբյանն ասաց. «Այա պահին մենք հակված ենք լինելու երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»: