Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տվել Արցախը․ եթե մարսեցին, հաջորդը Զանգեզուրն ու Երևանն են լինելու․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, պատմաբան Արա Պապյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքը։ Գերիների վերադարձի մասով չկա առաջընթաց, բայց համաձայնության եկան կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով։

-Ես ցավալի եմ գնահատում, հատկապես՝ գերիների հարցով, բայց դա անսպասելի չէր, որովհետև մենք գիտենք՝ ում հետ ենք բանակցում, քանի որ մենք այլևս լծակներ չունենք Ադրբեջանի վրա, Ադրբեջանն այդ հարցը ձգձգելու է և առավելագույնս փորձելու է հայկական կողմից օգուտներ պոկել։ Մենք տեսնում ենք, որ մինչ հանդիպումը Ալիևն արդեն նախապատրաստում էր դա, հայտարարում էր, որ իրենց մոտ գերիներ չկան, իրենց մոտ զուտ ահաբեկիչներ են, որոնք դիվերսանտ են։ Բնականաբար, այդպես չէ։ Ցավալին այն է, որ գոնե հրապարակայնորեն արտահայտված մենք Պուտինի կողմից ևս չլսեցինք որևէ հարցադրում Ալիևին կամ աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը միայն մամուլի համար հայտարարությունում դա հիշատակեց, բայց դա, գիտեք, կարևոր չէ, կարևորը միայն փաստաթղթի մեջ տրանսպորտային, ճանապարհային ապաշրջափակման մասին էր։

-Ըստ Հայաստանի իշխանությունների՝ Վլադիմիր Պուտինը կամ ռուսական տեսակետը գերիների հարցում պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը, մինչդեռ տեսնում ենք, որ Ալիևը մնում է անդրդվելի։ Ինչո՞ւ։

-Եթե «հայկական դիրքորոշում» ասելով՝ նկատի ունեին գերիների վերադարձը, մենք պետք է արդյունք տեսնենք, քանի դեռ չկա արդյունք, մնացածը պարզապես խոսակցություն է։ Կարելի է ամեն ինչ էլ հայտարարել, հատկապես, որ Պուտինի բերանից մենք ոչինչ չենք լսել գերիների վերաբերյալ։ Այստեղ խնդիրն այն է՝ ինչպես ձևակերպել՝ գերին ով է։ Այ՝ սա է ամբողջ խնդիրը, որովհետև եթե Ադրբեջանը շարունակի պնդել, որ իր մոտ 120 և ավելի հոգի կա, բայց կարող է մոտ 20 հոգուն վերադարձնեն իբրև գերի, իսկ մնացածին պահել իբրև դիվերսանտ, պետք է հասկանալ, որ սխալը եղել է ի սկզբանե․ երբ հրադադարը կնքվում էր, այնտեղ ժամկետներ էին նշվում մեր հաղթաթղթերը տալու՝ տարածքները տալու, ինչը մեր ամենազոր հաղթաթուղթն էր, այդտեղ պետք է հստակորեն նշվեր ժամկետը կամ հերթականությունում նշվեր՝ գերիները սկզբից, նոր՝ տարածքներ։

-Գերիների մի մասն Ադրբեջանում հայտնվեց հայտարարության ստորագրումից հետո․․․

-Միևնույն է՝ եթե հայտարարության մեջ ժամկետ էլ լիներ, օրինակ՝ կնքումից հետո մեկ ամսվա ընթացքում են վերադարձվում գերիները, անգամ դրանից հետո հայտնվածներն այդ մեկ ամսում պետք է վերադարձվեին։ Ի սկզբանե դա սխալ արվեց, չարվեց մյուս կողմից․ Ռուսաստանին, որքան էլ փորձենք վերագրել, որ մեր կողմից է հանդես գալիս, ինքն առանձնապես լծակ էլ չունի Ադրբեջանի վրա։ Եթե ցանկանա, նա, ամեն դեպքում, պիտի փորձի Հայաստանի հաշվին զիջումներ անել և այլն։

-Որպես գերհզոր պետության ղեկավար՝ Պուտինի քաղաքական ղեկավարությունը բավարար չէ՞ Ալիևի առաջ այդ հարցը վերջնականորեն դնելու և գերիների վերադարձը մեկընդմիշտ կազմակերպելու։

-Եթե շատ ուզենա, բավարար է։ Բայց ինչո՞ւ պիտի շատ ուզենա Պուտինը, ինչո՞ւ պիտի իր վարկն օգտագործի ինչ-որ հայերի համար․․․

-Բայց չէ՞ որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է համարվում։

-Դե՝ մենք արդեն համոզվեցինք, որ այդ հարաբերություններն այդքան էլ դաշնակցային չեն։ Եկեք հասկանանք մի կարևոր հանգամանք՝ գերիների առկայությունը Հայաստանի վիճակն ապակայունացնելու գործոններից մեկն է։ Հետևաբար, Ռուսաստանը բնավ շահագրգռված չէ, որ գերիներ չլինեն։ Ընդհակառակը, ինչքան շատ գերի լինի և ինչքան երկար մնան, այնքան վիճակն ապակայուն կլինի, այնքան թույլ կլինեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը, և Նիկոլ Փաշինյանից կորզումները՝ շատ։

-Ռուսաստանը պահպանում է այս տարածաշրջանում մեծ ազդեցություն։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ ԼՂ հակամարտությունն անցյալում է։ Ի դեպ, դրա հետ համաձայն է նաև Ալիևը։ Այս հայտարարությունները նշանակո՞ւմ են, որ պայթելու ենթակա պատերազմի տակառը այս տարածաշրջանից վերացել է։ Ինչպիսի՞ն է Ձեզ թվում մյուս կողմի՝ ապագային ուղղված հայացքը։

-Ես չեմ ընդունում, որ հակամարտությունն արդեն անցած է, որովհետև իրենք պարզապես ջախջախել են Հայաստանին և պարտադրում են՝ ինչ ուզում են։ Այսինքն՝ կողմերից մեկը ոչնչում բավարարված չէ։ Դա հայկական կողմն է։ Սա հարցի լուծում չէ։ Հարցի լուծում չէ նաև այն առումով, որ փորձ է արվում համանախագահ երկու հիմնական ուժերին՝ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին այս կոնֆլիկտի լուծումից դուրս դնել։ Նրանք էլ չեն լռելու։ Մյուս կողմից՝ տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի ավելի սերտացում և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Հիմա իրենք, ճիշտ է, չունեն ուղիղ կապ, բայց արդեն ծրագրում են կառուցել Ջուղա-Իգդիր-Կարս երկաթուղին։ Բայց, ամեն դեպքում, իրենք կարող են Ջուղայից մտնել Հայաստան և Գյումրիով՝ Կարս, մինչև դրա զուգահեռը կկառուցեն։

Ադրբեջանական և թուրքական կողմերն էլ գոհ չեն, միայն հայկականը չէ։ Չեն բավարարվելու՝ Զանգեզուրն է լինելու, Երևանն է լինելու․․․ մարդիկ ասում են։ Պետք է լուրջ մոտենալ այդ հայտարարություններին։ Իրենք մարսում են։ Վիշապը, երբ կուլ է տալիս զոհին, ինքը մի շրջան հանգիստ պառկում է՝ մինչև կմարսի, կվերջացնի, հետո անցնում է երկրորդին։ Հիմա կուլ են տվել Արցախը, պետք է մարսեն։ Այդ գործընթացն է՝ կրակոցներով բնակչությանն անհանգստացնում են, խոչընդոտներ են ստեղծում են։ Եթե հաջողվի մինչև վերջ մարսել, այդ դեպքում իրենք կանցնեն Զանգեզուրին և Երևանին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան