ԱՀ ԱԺ-ի քննակմանն է ներկայացվել «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Լուրեր

20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
Բոլորը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը,խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակը: Արթուր Հարությունյանը նշեց, որ պատերազմի հետևանքով բյուջեի նախագծի քննարկումը որոշակի ժամկետով երկարաձգվել է և ներկայացվել 2020թ դեկտեմբերի 30-ին:

Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

Մինչ 2021թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ պետնախարար-ֆինանսների նախարարը նշել է, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Խոսելով 2020թ մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքներից՝ Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծեց տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2020թ 1-ին կիսամյակի ՀՆԱ-ն նվազել է 1,5%-ով՝ կազմելով 129,6 մլրդ դրամ,ընդ որում արդյունաբերության ճյուղը արձանագրել է 3,7%, շինարարության ճյուղը՝ 14%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկորսության ճյուղը՝ 10,2% իրական արտահայտությամբ անկում: Իսկ սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Վերլուծելով որոշակի կանխատեսումներ՝ պետնախարարի խոսքով պայմանականորեն արձանագրվել է, որ 2020թ արդյունքներով կունենանք շուրջ 15%-ի չափով ՀՆԱ-ի անկում: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսում են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերության արտադրության ծավալը կկազմի շուրջ 103 մլրդ դրամ՝ նվազելով 40%-ով, շինարարության ծավալը՝ 48 մլրդ դրամ՝ ունենալով 26%-ի չափով անկում,գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կնվազի 28-30%-ի չափով:

Անդրադառնալով 2021թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2021թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25%-ի չափով:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81 մլրդ830,7մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ20,5մլն դրամ»,-հայտնել է պետնախարարը:

2021թ-ին պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ:Հարկային եկամուտները կկազմեն 17մլրդ դրամ, ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7մլն դրամ:

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը պակաս է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ 46,2%-ի դիմաց:

2021թ պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով

Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ

ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12,0 մլրդ դրամ:

Սոցիալական պաշտպանություն՝ 31 մլրդ 475,1 մլն դրամ

Առողջապահություն՝ 8 մլրդ 750,3 մլն դրամ

Կրթություն՝ 14 մլրդ 728,1 մլն դրամ

Մշակույթ և երիտասարդություն՝ 2 մլրդ 431,6 մլն դրամ

Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ:

Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո պետնախարար-ֆինանսնեըի նախարարը պատասխանել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի, Վլադիկ Կասյանի, Դավիթ Գալստյանի Մետաքսե Հակոբյանի և Դավիթ Իշխանյանի առաջադրած հարցերին:

Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և կառավարության անդամներ: