Վարակից մահաբերությունը 1,8 տոկոս է. նախորդող տոնական օրերի հետևանքով դեպքերի աշխուժացում կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում մնում է լարված։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ ամանորյա տոներից առաջ և հետո Հայաստանում նկատվում է համաճարակի համեմատաբար կայունացում, դեպքերի նվազում կա․

«Նախորդ 14 օրվա վարակի վերարտադրման ցուցանիշը 0․84 է։ Ակնհայտ է, որ ունենք նվազում, բայց չպետք է մոռանանք, որ ամանորյա տոներին բազմատեսակ շփումներ ենք ունեցել և կանխատեսվում է, որ առաջիկայում մի փոքր աշխուժացում կունենանք»,- նշեց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ այդ աշխուժացումը պայմանավորված կլինի նաև ուսումնական հաստատութունները բացելու հետ:

Սահակյանի հավաստմամբ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերն առավել շատ գրանցվում են 30-35 և 55-60 տարեկանների շրջանում, իսկ երեխաների շրջանում դեպքերն առավել շատ գրանցվում են 0-5 և 15-20 միջակայքում։ Վարակից մահաբերությունը կազմում է 1,8 տոկոս:

Գայանե Սահակյանը նշեց նաև, որ Հայաստանն ունի կորոնավիրուսի թեստերի բավական քանակություն․ «Թեստերի խնդիր չունենք, թեստավորումները շարունակվում են, ուղղակի դեպքերի նվազման ֆոնի վրա դիմելիությունն է պակասել»:

Մանրամասները՝ տեսանյութում: