Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը՝ մտահոգությունների առիթ․ գերիների խնդիրը չլուծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.02.2026 | 12:40
Պարեկները հետապնդել են հարբած վարորդին, բռնել ու զրկել վարորդական իրավունքից
09.02.2026 | 12:29
ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
09.02.2026 | 12:17
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Շվեյցարիայի առաջնությունում
09.02.2026 | 12:11
Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում
09.02.2026 | 12:10
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
09.02.2026 | 12:03
ԱՄՆ փոխնախագահն այսօր Երևան կժամանի // Մի քանի օր տեղումներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 11:53
Շատ վատ վիճակում է այդ ճանապարհը․ Ավինյանը՝ Արին Բերդի փողոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:46
Ավինյանը դիմում է երևանցիներին․ «Վարձակալեք այն տարծքները, որոնց վրա ավտոտնակ եք կառուցել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:40
Թուրքիան արագացնում է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
09.02.2026 | 11:35
Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն են նշել 2-րդ Բունդեսլիգայի ակումբներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:34
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
09.02.2026 | 11:32
Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին
09.02.2026 | 11:23
Իրանը Նոբելյան մրցանակակիր Նարգիզ Մոհամմադիին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել
09.02.2026 | 11:19
Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլ է խփել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:14
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Բոլորը

Փաշինյանն ու Ալիևը,  Արցախում պատերազմի ավարտից հետո այսօր առաջին անգամ հանդիպեցին Մոսկվայում՝ առանց ձեռքսեղմման, հպանցիկ «բարև»-ով։ Փոխարենը Ռուսաստանի նախագահը հայտարարեց՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ասաց նա։

Ռուսաստանի նախագահը, ընդհանուր առմամբ, հանգիստ գնահատեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ասաց, թե հակամարտության կարգավորման նախադրյալներ կան: Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: «Հատուկ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային սկզբունքներին։ Մենք շարունակում ենք մեր գործողությունները պարբերաբար համակարգել Մինսկի խմբի երկրների մեր գործընկերների հետ»,- հավելեց Պուտինը։

Նշենք, որ այս հանդիպման մասին նախօրեին հայտնել էր նաև վարչապետի խոսնակը՝ նշելով, թե չնայած քննարկման առարկան տնտեսական հարցերն են, բայց հայկական կողմի համար առաջնային քննարկման թեմա է գերիների վերադարձն ու զոհվածների մարմինների դուրսբերումը․ «Հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:

Վլադիմիր Պուտինը, սակայն, այս թեմային, ամեն դեպքում՝ իր բացման խոսքում չանդրադարձավ, փոխարենն ասաց, թե նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարությունները հետևողականորեն իրագործվում են։

Չնայած այս հավաստիացմանը, հիշեցնենք, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո էլ Ադրբեջանը գերեվարել է մի քանի տասնյակ հայերի։ Ադրբեջանական կողմը մինչ այս պահը ո՛չ գերիների հստակ թիվ է հայտնում, ո՛չ էլ վերադարձնում է նրանց։ Ավելին, գերեվարված հայ զինծառայողների մի մասին հակառակորդը ներկայացնում է իբրև ահաբեկիչներ և նրանց ռազմագերի չի համարում։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է գերիների հարցով դիմեր հնարավոր բոլոր երկրներին և խնդրեր նրանց միջամտել։
Փորձագետը մտավախություն ունի, որ այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքում հայկական կողմին կարող է պարտադրվել՝ ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա գնահատմամբ՝ մեր իշխանություններն այդ մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն չունեն։

ԱԺ-ի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ, խոսելով ճանապարհների ապաշրջափակման, սահմանների բացման մասին, ասում է՝ պետք է հստակեցնել, թե դա ինչպես և ում կողմից է արվելու։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ մեզ համար պետք է ընդունելի լինի տրանսպորտային շրջափակումից դուրս գալը։ Պատգամավորն ասում է՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի տարվող բանակցություններից շահեկան դիրքով դուրս գա։

Շուրջ չորս ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ տրանսպորտային միջանցքի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ մեզ համար անկյունաքարային՝ գերիների հարցով, Փաշինյանի փոխանցմամբ, պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել:

Հավելենք, որ այսօր վարչապետի՝ Մոսկվա մեկնելը հարթ չանցավ։ Նախ՝ Երևանում ցուցարարները փորձեցին շրջափակել «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մեկնել, իսկ արդեն Մոսկվայում, ուր, այնուամենայնիվ, վարչապետը մեկնեց, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ «Ստոպ Նիկոլ» գրառմամբ պաստառներով նրան դիմավորեցին տեղի հայերը։ Նրանք հայտարարում էին, որ դեմ են, որպեսզի Փաշինյանը ներկայացնի Հայաստանը և հանդիպման արդյունքներով որևէ փաստաթուղթ ստորագրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան