Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հակամարտության կարգավորման նոր քայլեր քննարկել

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում առաջարկել է քննարկել Ղարաբաղում հակամարտության կարգավորման առանցքային ոլորտներում նոր քայլեր, գրում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդար կարգավորման համար:

«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Համոզված ենք, որ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հակամարտությանը երկարաժամկետ և լիարժեք լուծում տալու  համար, արդար հիմքի վրա` ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար», – հայտարարել է ՌԴ նախագահը:

Վերջինիս խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, 48 հազար փախստականներ արդեն վերադարձել են տարածաշրջան: «Հիմա իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է: Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար: Ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ», – ասել է  ՌԴ ղեկավարը:

Պուտինը նշել է, որ «տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանները բացելու»  խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանի:

«Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը նախագահելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», – ասել է նա:

Տաթև Ֆռանգյան