Հայաստանի զինված ուժերի սպաներն այլևս զրկված են անհատույց՝ սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքից

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ իշխանությունները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքի ընդունմամբ իրենց ազատեցին բնակարանային բարելավման կարիք ունեցող գործող և պահեստազորի զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամասով կամ բնակարանով ապահովելու պարտականությունից:

Մինչ վերը նշված օրենքի ընդունումը զինծառայողների բնակարանային կարիքների բարելավման խնդիրը լուծվում էր «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդմ, օրենքի ուժով պետությունը պարտավոր էր բնակարանով ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, այդ թվում նաև բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ Զինված ուժերից արձակված և առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձանց:

Սակայն այն բանից հետո, երբ անցած տարվա դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, զինծառայողների բնակարանով ապահովումը երաշխավորող օրենքներն իրենց ուժը կորցրեցին: Մինչ այդ, բնակարանի համար հերթագրված զինծառայողները և պահեստազորի սպաները ձևականորեն պահպանել են իրենց՝ պետությունից անհատույց բնակարան ստանալու իրավունքը, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածով՝անցումային դրույթի 6-րդ կետով սահմանված է, որ նախկինում հերթագրված զինվորականների համար «… պահպանվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը»:

Սակայն, ողջ խնդիրն այն է, որ այդ իրավունքի իրացումը օրենքով նախատեսված չէ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ՝ «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» հոդվածի առաջին կետով սահմանվում է. «Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով…»: Այսինքն, պետությունը պարտավորություն ունի զինծառայողներին ապահովել ծառայողական բնակարանով: Իսկ ծառայողական բնակարանն, ինչպես հայտնի է, զինվորականներին տրվում է ժամանակավոր: Ծառայության բերումով այլ վայր տեղափոխվելիս կամ թոշակի անցնելիս նրանք պարտավոր են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերադարձնել իրենց հատկացված ծառայողական բնակարանը:

Վերը նշված հոդվածի երկրորդ կետն իր հերթին սահմանում է. «ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից»: Այլ կերպ ասած՝ այս դեպքում էլ պետությունը պարտավորվում է զինծառայողներին հիպոտեկային արտոնյալ ծրագրերով ապահովել, ոչ թե անհատույց բնակարան հատկացնել, ինչպես նախկինում:

Անհատույց բնակարան ապահովելու պետության պարտավորությունը պահպանվել է միայն բնակարանի կարիք ունեցող «Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների» համար: Իսկ, օրինակ, ՀՀ զինված ուժերում քսան տարվա ծառայության ստաժ ունեցող սպաները, երկարամյա ծառայության հիմքով թոշակի անցած զինվորականները անհատույց բնակարան չեն կարող ստանալ: Հենց այդ փաստով է պայմանավորված այն հանգամանքը, որ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված նպատակային գումարների շարքում գումար է նախատեսված միայն «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» տողով միայն: Այս նպատակի համար ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված է 500 միլիոն դրամ:

Ի դեպ, նշված գումարով նախատեսվում է բնակարանով ապահովվել շուրջ 60 շահառու ընտանիքների: Ենթադրվում էր, որ պաշտպանության ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ զինծառայողների սոցիալական վիճակը կբարելավվի, սակայն, կոնկրետ այս դեպքում ակնհայտ է, որ զինվորականների և հատկապես սպաների սոցիալական վիճակն ուղղակի վատթարացել է:

Վահան Հարությունյան