ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել․ վիրավոր կա

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի շենքում հնչած կրակոցների հետևանքով ցուցարարներից մեկը կրծքի շրջանում վիրավորում է ստացել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով PBS հեռուստաալիքը։

«Կապիտոլիումի շենքում ինչ-որ մեկը վիրավորվել է։ Նա համազգեստով սպա չէ, այնպես որ՝ կարող ենք ենթադրել, որ ցուցարարներից մեկն է»,- ասել է News Hour-ի հաղորդավարը։

Գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ցույցերի ֆոնին Սենատը դադարեցրել է նիստը։ Աշխատանքը դադարեցրել է նաև Ներկայացուցիչների պալատը, կոնգրեսականները տարհանվել են շենքից։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման գործընթաց է սկսել։ Ընտրությունների արդյունքները հաստատելու դեմ ելույթներ են հնչել, քննարկում է սկսվել։ Մի խումբ սենատորներ Արիզոնա նահանգից ընտրիչների ձայների հաստատման դեմ են հանդես եկել, ինչից հետո Կոնգրեսի ընդհանուր նիստը նախագահող  ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նիստը դադարեցվում է, Կոնգրեսի պալատները պետք է առանձին-առանձին քննարկեն առարկություններն ու քվեարկություն անցկացնեն։

Մինչ այդ, Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են գրանցվել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և իրավապահների միջև։ Շենք ներխուժելու փորձ անող ցուցարարների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վիրավորներ կան։

Միաժամանակ, նշվում է, որ Պենտագոնը մերժել է Վաշինգտոնի իշխանությունների՝ Կապիտոլիումի հարակից տարածքում Ազգային գվարդիայի ուժեր տեղակայելու պահանջը։ Կապիտոլիումի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Վաշինգտոնում պարետային ժամ է սահմանվել։