Շատ արյուն է թափվել էս հողերի համար, գնալով արժեքն ավելի է բարձրանում․ Արցախյան պատերազմի հերոս Նարեկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Բոլորը

Պատերազմի մասին իշխանությունն ու ընդդիմությունը, վերլուծաբաններն ունեն իրենց ճշմարտությունները։ Սակայն առավել կարևոր է լսել այն մարդկանց, որոնք անձամբ են եղել մարտի դաշտում, տեսել իրականությունը։  Factor TV-ի հյուրն է Արցախյան պատերազմի հերոսներից ավագ սերժանտ Նարեկ Մարտիրոսյանը։

-Նարե՛կ, Դուք այն զինծառայողներից եք, որ պատերազմի ամբողջ ընթացքում լինելով վիրավոր՝ մնացել եք մարտի դաշտում, կռիվ տվել։  Ձեր՝ Ջաբրայիլի զորամասը, ծանր հարված է ստացել առաջին վայրկյաններից։ Ունեի՞ք զգացողություն, որ պատերազմ է սկսվելու։

-Չէինք սպասում, շատ անսպասելի եղավ, բայց նկատում էինք, որ կուտակումներ են լինում հակառակորդի դիրքերում,  բայց անսպասելի էր հարձակումը։

-Ինչպե՞ս դիմավորեցիք պատերազմը։

-Պատերազմ չէինք տեսել ընդհանրապես։ Չէինք պատկերացնում՝ դա ինչ բնույթ կկրի, չէինք եղել ընդհանրապես մարտի դաշտում։ Շատ հանկարծակի սկսվեց, փորձում էինք ամեն մեկս ինչ մասնագիտության որ տիրապետում էինք, օրինակ ես հետախուզական վաշտում եմ ծառայում, տիրապետում հետախուզությանը, մեր մասնագիտությունը, մեր գիտելիքները օգտագործել մարտի դաշտում։

-Հակառակորդը հատուկ օր և ժամ էր ընտրել հարձակման՝ կիրակի առավոտյան։ Ինչպե՞ս հնարավոր եղավ առաջին հարվածն ընդունել։

-Օրը կիրակի էր, երբ զորքը զորամասում ավելի երկար է քնում։ Նրանք մինչև «Վե՛ր կաց» հրամանի լինելն սկսեցին պատերազմը։ Դա երևի էն քնաթաթախ ժամն է, երբ զորքը քնից լավ չի արթնացել, երևի նրանց միտքը հենց քնաթաթախ վիճակում հարձակում գործադրելն էր, որ էդքան զգոն չլինի զորքը։ Բայց այդ ժամին զորքն արթուն է լինում դիրքերում։

-Երբ հարձակումն սկսվեց, Դուք զորամասո՞ւմ էիք գտնվում։

-Ոչ, ես հետախուզական  վաշտի կազմով  «լագերներում» էի, բարձրացել էինք դաշտային միջավայր։ Ծառայությունն անցնում է՝ ինչպես զորամասում, բայց արդեն դաշտային միջավայրում։ Հետախույզները «լագերներում» մասնակցում են խորացված դասընթացների, վարժանքների։ Դրանց նպատակը հետագայում մարտի դաշտում ավելի լավ գործելն է։

-Ձեր ուղղությամբ եղա՞ն հարվածներ։

-Հարվածներ եղել են բոլոր դիրքերի վրա։ Երևի էդպիսի դիրք, հատված չի եղել, որին հակառակորդը չհարվածի։ Միանգամից ուժգին հարվածել են բոլոր դիրքերի վրա։

-Երբ ասում ենք հարված, դրա տակ ի՞նչ ենք հասկանում։ Երևանում նստած մարդը, որ քեզ նման չի անցել այդ փորձությունը, հարված ասվածը մի ձև է ընկալում, բայց երբ դու տեսել ես, այլ կերպ ես դա զգացել։

-Հարվածը մարտի դաշտում արկերի, հրետանու, անօդաչու թռչող սարքերի կրակոցն է, որոնք ռակետներ էին բաց թողնում մեզ վրա։

-Հետախույզի զինվորական գործն ամենառիսկայիններից է։ Պատերազմն սկսվելուն պես ստացել եք մարտական խնդիրներ և այդ ընթացքում շրջափակման մեջ եք ընկել։ Պետք է խնդրեմ հիշեք այդ պահերը։

-Երբ շրջափակման մեջ ենք ընկել, հետախուզական վաշտի խնդիրն այն էր, որ ավելի զգոն լինի և դիտարկումներ անի, որպեսզի շարժ նկատի հակառակորդի կողմից մեր կողմ եկող, ու անհապաղ զեկուցի՝ փորձի հակահարված տալ հակառակորդին։ Հետախուզական վաշտը «զասադ» է նստում, որպեսզի կանխի հակառակորդի ներս թափանցելը և դիտարկումներ է տալիս հրետանուն, որպեսզի նա աշխատի այդ ուղղությամբ։

-Դուք վիրավորում եք ստացել մարտի դաշտում։ Դա հնարավորություն, լեգիտիմ իրավունք էր տալիս Ձեզ լքել մարտի դաշտը բուժում ստանալու նպատակով, սակայն Դուք մնացել և շարունակել եք կռիվը։ Ինչո՞ւ։

-Հրետանին հարվածել է մեր դիրքերի վրա։ Սնարյադի «վոլնան» շպրտել է ինձ, ուսս է դուրս ընկել, երբ վերևից ընկա ներքև։ Այդ ժամանակ հնարավորությունը շատ քիչ էր, որպեսզի մեքենա գար մեզ մոտ և վիրավորներ իջեցներ։ Բացի այդ, նախընտրում էի լինել իմ ընկերների կողքին, որովհետև իմ ներկայությունը նրանց ավելի շատ էր պետք և թեկուզ՝ ես չէի կարողանում կրակել, բայց դիտարկումներ անելով, խորհուրդներ տալով կարողանում էի օգուտ տալ, որպեսզի ավելի անվտանգ լինեն։

-Բայց երբ չես կարողանում կրակել, դա լրացուցիչ ռիսկ է արդեն քո կյանքի համար` զրկվում ես ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունից։ Գիտակցո՞ւմ էիր դա։

-Գիտակցում էի, բայց մարտի դաշտում եթե անգամ կարողանաս կրակել, քո կյանքին էլի վտանգ է սպառնում։ Եթե ամեն մեկս նայենք նրան, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, և ուրեմն՝ չմնամ մարտի դաշտում, ամեն մեկն էլ մի էսպիսի խնդիր կարող է առաջացնել, որն իր կյանքին կարող է վտանգ սպառնալ՝ չի կարողանում կրակել, չի կարողանում հեռուն տեսնել։ Պատճառներն իմ կողմից չի ընդունվում, որովհետև ես չէի կարողանում կռվել, բայց կարողանում էի դիտարկում անել, որպեզի կարողանան տվյալ դիրքերը խոցել։

-Քանի՞ անգամ է եղել իրադրություն, երբ ստիպված եք եղել ընտրել կյանքի և մահվան միջև։ Այդպիսի իրադրություններն ինչպե՞ս էին առաջ գալիս։

-Եղել է էդպիսի դեպք, երբ շրջափակման մեջ ենք եղել գրեթե մեկ շաբաթ։ Այդ ժամանակ ելքը մեկն էր՝ կա՛մ պիտի դուրս գայինք, բայց դուրս գալիս հավանականությունը շատ էր, որ հնարավոր է մահանանք, հնարավոր է դիտարկում անենք, մեզ նկատեն ու մեզ հարվածեն։ Բայց հնարավոր տարբերակ էր կռիվ տալը,  կռվով մի քիչ առաջ գնանք, որպեսզի ավելի հեշտ կարողանաս էդ շրջափակումից դուրս գալ։ Ավելի լավ էր կարողանայինք կռվով դուրս գալ շրջափակումից՝ գիտակցված մահն անմահություն է։ Ու ավելի հերոսական է կռվով մահանալ, քան փախչելով։

-Մեկ շաբաթ գտնվել եք շրջափակման մեջ, նշանակում է նաև՝ ոչինչ չուտել, չխմել։ Այսինքն՝ որպես օրգանիզմ գոյություն պահպանելու խնդիր կար ձեր առաջ։ Ինչպե՞ս էիք հաղթահարում։

-Երբ որ շրջափակման մեջ էինք,  մեզ անհնար է եղել սնունդ հասցնելը, որովհետև որ մեքենան փորձել է մոտենալ մեզ, մեր դիրքերին, նրանք նկատել ու հարվածել են մեքենաներին։ Մենք սնվել ենք ոչ թե որպեսզի սոված չլինենք, այլ, որպեսզի ապրենք։ Մեզ մոտ եղած սնունդն ենք օգտագործել, ջուրը խմել ենք ոչ թե ծարավը հագեցնելու համար, այլ որպեսզի կարողանանք ուժ ունենալ և կռիվ տալ։ Ապրելու համար ենք ջուր խմել, այլ ոչ թե ծարավը հագեցնելու։ Վերջին օրերին ընդհանրապես չի եղել։ Փորձել ենք տվյալ հատվածներից ինչ-որ ջրհոր կամ ջրի կուտակում գտնենք, որից կարողանանք մի քիչ մաքուր ջուր վերցնել և խմենք՝ ուժ ունենանք, դիմադրողականությունը բարձր լինի, որպեսզի կարողանանք կռիվ տալ։

-Ինչպե՞ս հնարավոր եղավ դուրս գալ շրջափակումից։

-Շրջափակումից դուրս ենք եկել գիշերով, երբ արդեն չորս կողմից շրջափակման մեջ ենք եղել։ Գիշերով ենք դուրս եկել, որպեսզի ավելի քիչ նկատեն։ Ժամը տասին դուրս ենք եկել մինչև առավոտյան ժամը ութը քայլել ենք, որպեսզի կարողանանք դուրս գալ։ Հադրութի շրջանից դուրս ենք եկել դեպի Մարտունիի շրջան ենք գնացել և դիրքավորվել ենք Մարտունիի դիրքերում։

-Այն պահերին, երբ հստակ գիտակցում էիք՝ մահը սովորական մի բան է, որ ցանկացած պահի կարող է պատահել Ձեզ հետ, տղաներով ինչի՞ց էիք խոսում, ո՞րն էր թեման։

-Մահի հետ կապված․․․ էնքան շատ ընկերներ ու հարազատներ ենք կորցրել մարտի դաշտում, սառնասիրտ էինք դարձել, չէինք վախենում մահից, այլ մտածում էինք մեր ծնողների մասին՝ ինչ է լինելու նրանց վիճակը մեր մահից հետո։ Շատ մեծ ցավ էր դա։ Ավելի շատ դրա մասին էինք մտածում, թե ինչի՞ համար պիտի չմահանանք։ Մահի նկատմամբ սառնասիրտ էինք դարձել և ավելի շատ մեր միտքն այն էր, որ չթողնենք մեկ մետր առաջ գային։ Կյանքի ու մահվան գնով պահում էինք դիրքերը։

-Պատմեք այն ընկերների մասին, որոնց կորցրել եք մարտի դաշտում։

-Մեր հայրենի հողն ավելի է արժեվորվում, որովհետև շատ տղաների կյանքի գնով պահված և տրված հողեր են։ Շատ արյուն է թափվել այս հողերի համար և գնալով ավելի է արժեքը բարձրանում։ Միշտ բոլորս էլ ասել ենք և լսել, որ մեր հայրենի հողը թանկ է մեր հայ ազգի համար, բայց մինչև կյանքի գնով չես վճարում, չես հասկանում իրական արժեքը։ Գնալով ավելի արժեքը բարձրացավ, որովհետև շատ ընկերներ, եղբայրներ մահացան այս հողերի համար։ Երբ մարտական ընկերների հետ ես, օրը հաճելի է անցնում, շատ-շատ հիշելու բան է լինում, մանավանդ, որ մարտի դաշտում իրար հետ եք եղել, շատ հիշելու բաներ ես ունենում։ Մարտի դաշտում շատ-շատ ես ձեռք բերում ընկերներ, ու իրոք՝ ընկերներ, որովհետև  մարտի դաշտն է, որ զգում ես՝ ինքը քեզ համար սրտացավ է, թե՝ ոչ։ Բոլոր ժամկետային զինվորներն էլ մեկը մյուսի հանդեպ շատ սրտացավ են եղել ու կռվից հետո ավեի ջերմ ու լավ են շփվում, որովհետև բոլորն են տեսել մարտը, բոլորն են տեսել կռիվ ու գիտակցում են՝ ինչ կարող է լինել ամեն վայրկյան։ Տղաները գիտակցում են ամեն վայրկյան, որ իրենց կողքինը կարող է մահանալ, իրենցից հեռանալ և չեն ուզում մի թեթև իրար հետ կոնֆլիկտի մեջ լինեն։ Ավելի լավ են շփվում իրար հետ կռվից հետո։

-Այսինքն՝ ձեր հարազատների, ծնողների հոգատարությունը, սերը, որ այդ պահին չէիք ստանում, փորձում էիք իրարից վերցնել։

-Փորձում էինք ընկերների միջոցով այդ կարոտը բավարարել։ Դրսի կյանքի մասին ավելի շատ չէինք մտածում, ինչքան մեր զինվորական կյանքի մասին, որովհետև մենք ապրում ենք մեր կյանքով, մեր կյանքը կապված է զինվորական կյանքի հետ։ Մենակ մեր ծնողներն են, որոնց մասին շատ էինք մտածում։

-Պատերազմից հետո քաղաքացիական կյանքի խնդիրները Ձեզ ինչպիսի՞ն են երևում։ Դուք հաղթահարել եք շատ մեծ անդունդ, որը գրեթե հնարավոր չէր հաղթահարել՝ ողջ եք մնացել։ Պատերազմից հետո հայացքն ինչպե՞ս է փոխվել։

-Քաղաքացիական կյանքում չեմ կարծում կարող է հանդիպել խնդիր, որը կարող է այս աստիճան կապված լինել կյանքի ու մահվան հետ։ Ինձ թվում է՝ ինչ խնդիր էլ լինի քաղաքացիական կյանքում, դրա լուծումը շատ հեշտ կարող ենք գտնել ու ոչ թե կյանքի գնով, այլ ապրուստով, ֆինանասով կամ չարչարանքով, բայց ոչ թե կյանքի ու մահվան գնով։

-Ինչպե՞ս փոխվեցին Ձեր պատկերացումները կյանքի նկատմամբ պատերազմից հետո։ Դուք Ձեզ ճանաչո՞ւմ եք պատերազմից հետո։ Ի՞նչը փոխվեց Ձեր մեջ։

-Պատերազմից հետո կյանքի աստիճաններին արդեն ավելի ռեալ, ավելի խորացված ես նայում, ամեն քայլ անելուց առաջ մտածում ես քո կյանքի մասին, որը շատ թանկ է։ Շատ մարդիկ ամեն ինչ կտային, որպեսզի առողջ լինեին և ապրեին։ Կյանքը շատ թանկ բան է, դա միշտ ասել ու լսել ենք բոլորից, բայց չէինք գիտակցում դրա արժեքը, որովհետև չէինք տեսել ընդհանրապես։ Մեր կողքին չէին մահացել լիքը ընկերներ, հարազատներ։ Մինչև չմահացան, ոչ մեկս չէինք գիտակցում դրա արժեքը, բայց հիմա պատերազմին մասնակցած բոլոր տղաներն են գիտակցում՝ կյանքն ինչ թանկ բան է, ու երևի արդեն մեր հայ ազգը  գիտակցում է կյանքի արժեքը։ Շատ մարդկանց ընտանիքներում լույսեր հանգեց, որի համար շատ ցավում եմ, շատ ցավալի է։  Ավելի լուրջ ես նայում ամեն ինչին։

-Նույնիսկ առանց տեսախցիկների Դուք շատ չեք խոսում Ձեր արարքների մասին, սակայն այդ հերոսությունների մասին, այնուամենայնիվ, իմանում ենք։ Այս պատերազմում մի դրվագ կա, երբ Ձեր մի գործողության շնորհիվ փրկել եք Ձեր զինակից ընկերների կյանքը։ Պետք է խնդրեմ գոնե հիմա մի կողմ դնել համեստությունը և պատմել։

-Եղել է դեպք, երբ մենք Հադրութից դուրս էինք գալիս, որ դիրքավորվենք Թութակ լեռան վրա, որը շատ բարձր դիրք է, որից կարողանում ես ամբողջ քաղաքը կրակի տակ վերցնել, երբ բարձրանում էինք այդ սարի վրա, որպեսզի դիրքավորվենք, մեզանից շուտ հակառակորդը դիրքավորվել էր այդ սարի վրա, և մենք բաց դաշտում քայլելիս ընկել ենք շրջափակման մեջ և մեզ վրա են նրանք կրակել։ Այդ ժամանակ պառկել ենք գետին, և փորձել ենք հակահարված տալ հակառակորդին, բայց չէր հաջողվում վնասազերծել, որովհետև մենք բաց դաշտում էինք դիրքավորված, իսկ նրանք բարձր սարի վրա էին։ Այդ ժամանակ էլ հնար չկար՝ և պիտի այնքան կրակեինք, որ կա՛մ նրանք մահանային, կամ՝ մենք։ Ունեինք զոհեր և վիրավորներ և ամեն վայրկյանից հետո ավելի շատ էին վիրավորներն ու զոհերը լինում։

Այդ ժամանակ հնար չկար։ «Մուխա» կոչվող զենք կար մոտս, այդ զենքն եմ կրակել հակառակորդի վրա, որը պետք է կանգնած կրակես, որովհետև հետևից բոցավառվում է և հնարավոր է վառվես և եթե հետևում ինչ-որ մեկը լինի, նրան կվնասես։ Պետք է կանգնած կրակես այդ զենքը։ Հնարավորություն չկար կանգնած կրակելու, որովհետև բաց դաշտում էի և կանգնած ավելի հեշտ թիրախ կդառնայի, ավելի շուտ կհարվածեր ինձ, ավելի շուտ կմահանայի։ Պառկած դիրքից եմ կրակել, որպեսզի կարողանանք ավելի շուտ դուրս գալ այդ շրջափակումից։ Կրակելիս մեջքս է վառվել, բայց հնարավորություն է եղել դուրս գալու։ Իմ կրակելուց հետո նրանք խուճապի են մատնվել ու մինչև նրանք փորձել են իրենց վիրավորներին տեղափոխել, փորձել են թաքնվել՝ մտածելով էլի կրակոց կլինի, այդ ընթացքում ժամանակ է եղել մենք մտնենք հարմար դիրք, որ կարողանանք կռիվ տալ հակառակորդի հետ։ Այդպես շարունակ կռիվ ենք տվել, վիրավորներին ենք էդտեղից հանել, քաղաքացիական մեքենաներ ենք կանգնեցրել ճանապարհին, վիրավորներին ճանապարհել ենք հիվանդանոց և հոսպիտալ, որ նրանց կյանքին վտանգ չսպառնա։ Դրանից հետո շարունակել ենք կռիվ տալ հակառակորդի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան