Կատաստրոֆիկ այս պատերազմը պիտի քննվի․ տեսնենք՝ ով ինչ է արել․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, համամի՞տ եք այն պնդումների հետ, որ այս տարիներին Հայաստանը և Արցախը ոչ թե պատրաստվել են պատերազմի, այլ վարել են պատերազմից խուսափելու քաղաքականություն։

-Ընդհանրապես պատերազմը քաղաքականություն է, քաղաքականություն վարելու մի տարբերակ: Ե՞րբ է երկիրը հավակնում պատերազմի, երբ հասկանում է, որ թշնամին այնքան թույլ է, որ կարելի է այդ հարցերը շատ հեշտ լուծել, և եթե այդ թշնամին չի ուզում բանակցային սեղանի շուրջ նստել և հակամարտությունը կարգավորել խաղաղ ձևով, պատերազմի միջոցով մեկընդմիշտ հարցը կարգավորում է։ Մեր տարածաշրջանում, մեր փոխհարաբերություններն Ադրբեջանի հետ այնպիսին են, որ եթե մենք ուզենայինք խուսափել պատերազմից, պետք է միշտ լինեինք պատերազմին պատրաստ: Եվ, ընդհանրապես, ցանկացած կայացած երկիր, որը հատկապես գտնվում է նման պայմաններում, որովհետև քո աշխարհաքաղաքականությունը պետք է բխի քո հնարավորություններից, պետք է տեսնես՝ ինչ իրավիճակում ես, ովքեր են քո հարևանները, ովքեր են քո բարեկամները, ովքեր են քո թշնամիները, ինչ ռեսուրս ունես դու, և ճիշտ պատկերացնել, թե ինչ ունես, հանկարծ չկտրվես իրականությունից, և ունենալով սահմանափակ ռեսուրսներ՝ քեզ դնես Ալեքսանդր Մակեդոնացու տեղը և փորձես ինչ-որ հարցեր լուծել, դա բերում է կատաստրոֆայի։ Մեզ նման երկիրը պետք է անպայման խուսափեր պատերազմից՝ միշտ պատրաստ լինելով դրան, այսինքն՝ միշտ ուժեղ բանակ ունենալով. սա է կայացվածության, ողջամտության, փորձի հավաքական դրսևորումը, դրա համար պետք է միշտ լինեինք պատրաստ, բայց խուսափեինք, այսինքն՝ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարեինք, ճիշտ քայլեր կատարեինք, որպեսզի խուսափեինք պատերազմից, այ սա պետք է լիներ և եղել է տարիներ շարունակ մեր ռազմավարությունը:

-Այդ պարագայում ի՞նչը հանգեցրեց պատերազմի։

-Սա շատ բարդ հարց է, ինձ թվում է՝ իրավիճակի ոչ ճիշտ պատկերացումը: Դրա մասին դեռ կխոսենք։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է լինելու ստեղծել մի քանի հարթակ և խորությամբ քննարկել այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր տեսակետները, և դարձնել այդ քննարկումները հանրային, մանավանդ, որ այդպիսի փորձ ունենք, ապրիլյան հաղթական պատերազմի քննարկումներ արել ենք, պետք է այսպիսի սարսափելի հետևանքներ ունեցած պատերազմը քննարկենք, և բոլորը տեսնեն՝ ով ինչ է արել, ով ինչ չի արել, և ընդհանրապես՝ ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ կային, որ բերեցին նրան, ինչին բերեցին։ Ընդհանուր առմամբ, ես ուզում եմ խոսել մի շարք փաստերից այն առումով, որ պատերազմում շատ կարևոր է երկու հիմնական գործոնների հաշվարկումը. առաջինը՝ նոր պատերազմի բնույթն է, ինչը մեր երկրի համար շատ կարևոր է և ճակատագրական, եթե հզոր երկրները կարող են պատերազմի բնույթը չկռահել և պատերազմի ընթացքում փոխել իրենց մարտավարությունը, և հասկանալով պատերազմի բնույթը՝ պատրաստվել դրան՝ տալով հազարավոր, միլիոնավոր զոհեր, դա տեղի ունեցավ, օրինակ, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ Խորհրդային Միությունը ժամանակին չհասկացավ պատերազմի բնույթը, Ֆրանսիան չհասկացավ բլիցկրիգի հնարավորությունը, քաղաքային բանակների կարևորությունը, ինչպիսի փոփոխություններ էր մտցրել Գերմանիան մարտավարության և ռազմավարության մեջ, և դա հասավ մինչև Մոսկվա, բայց այնուհետև հասկացան, փոխեցին բնույթը և ջարդեցին ոսոխի ողնաշարը: Բայց դա բերեց նրան, որ այդ պատերազմը տարիներ ձգվեց, և մեծ թվով զոհեր տվեցին։ Մեր պարագայում դա անթույլատրելի է, քանի որ շատ փոքր ազգ ենք: Մենք, դժբախտաբար, չկարողացանք ամբողջությամբ կռահել այս պատերազմի բնույթը, որ այն լինելու է ոչ կոնտակտային։ Չկռահեցինք ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չկային, որ ասեին, կային մարդիկ, որ հասկանում էին, և դրա մասին խոսում էին, ես էլ էի խոսում, շատ խոսողներ կային, և ներկայացնում էին իրենց տեսլականը, որ փոխվում է պատերազմի բնույթը։ Երկրորդը՝ հաշվարկ չկատարվեց՝ կապված Թուրքիայի միջամտության հետ: Իհարկե, Թուրքիան պետք է միջամտեր, սա պարզ էր: Բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս երկու հանգամանքներն ամենակարևորն են, մնացածը սրանց ածանցյալներ են, որոնք նույնպես, իհարկե, պետք է քննարկվեն հանրային ձևով, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, և որ նման ողբերգություն այլևս չտեսնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան