Վազգեն Մանուկյանը 96-ի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երեք պատասխան ունեմ»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ եթե հիմա լինի ընտրություն արյուն է թափվելու ամեն մի քվեատուփի մոտ, և հարցին, թե արդյոք իշխանությունը կարող է կազմակերպել անվտանգ ընտրություններ:

«Առաջինը, որ այո, իշխանությունն ի վիճակի է այսօր իրականացնել ընտրություններ: Երկրորդ, ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը 1996-ի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել, և իր գնահատականները  մնացել են 1996-ին: Եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքը պատրաստվում է արյունահեղություն պատրաստել, դա այլ խոսակցություն է: Ես համարում եմ, որ նման հայտրարություն անելը շատ բացասական երևույթ է, որովհետև եթե նույնիսկ դու նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման տրամադրությունների: Մի խողմից խոսում են իրավիճակը հանդարտեցնելու մասին, մյուս կողմից հրահրում են»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ պնդմանը, թե այս իրավիճակում իշխանությունը չի կարող քարոզարշավ անել, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Դա ասված է իրավիճակը մաքսիմալ իրենց կողմը շրջելու համար: Մենք ամեն տեղ էլ կարող ենք քարոզարշավ անել»:

Նրա դիտարկմամբ՝ իշխանության նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվել է, բայց անշնորհակալ գործ է վարկանիշի չափի մասին խոսելը:

Մանրամասները՝ տեսանյութում: