Անկարան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ապագայում. ՏԱՍՍ
Քաղաքականություն
29.12.2020 | 16:24Անկարան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ապագայում։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ղարաբաղի հարցով։ Մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը պահպանում է։ Մենք հուսով ենք, որ շուտով կստեղվի հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկման մոնիթորինգի համատեղ կենտրոնը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԼՂ-ում ստեղծված իրավիճը չպետք է օգտագործվի տարածաշրջան գորհայինների ներթափանցման համար։
Տաթև Ֆռանգյան