Կառավարությունից և «Իմ քայլից» չբարեհաճեցին գալ սահմանամերձ շրջաններում իրավիճակի քննարկմանը․ Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.12.2020 | 16:30Կառավարությունը և իշխող խմբակցությունը ստացել էին հրավեր՝ մասնակցելու սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը: Այս մասին ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Բայց Կառավարությունից և «Իմ քայլից» ոչ ոք չբարեհաճեց գալ և այս կարևորագույն խնդիրը քննարկել, որ հասկանանք, թե ի վերջո ինչ են իրենք անում»,- ասաց Աբովյանը: