Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումները երկրում հանրային քննարկումների թեմա է դարձել. տեղեկացնում է EH-ն:

Թուրքական «Dünya» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այդ գրառումներին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  

Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է  հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:

Հիշեցնենք, որ Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»: