Հրապարակվել է ԱՄՆ սև ցուցակում հայտնված ռուսական ու չինական ընկերությունների ցուցակը

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը հրապարակել է այն ռուսական ու չինական ընկերությունների ցուցակը, որոնք կապված են այդ երկրների պաշտպանական ոլորտի հետ և ընկնում են ամերիկյան սահմանափակումների տակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ցուցակում հայտնվել են 58 չինական ու 45 ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Ռոստեխ» կորպորացիան, դրա կազմում ներառված Միացյալ ավիաշինական կորպորացիան (ОАК), «ՄիԳ» և «Տուպոլև» ընկերությունները, «Օբորոնպրոմը», ինչպես նաև ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Արտաքին հետախուզության ծառայությունը: Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել «Ռուսաստանի ուղղաթիռները», Կազանի ուղղաթիռների գործարանը և այլ ընկերություններ։ Ցանկում ընդգրկված ընկերությունները չեն կարողանա որոշակի ապրանքներ և տեխնոլոգիաներ գնել Միացյալ Նահանգներից:

Այսպիսով, Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի «ամերիկյան տեխնոլոգիաները չնպաստեն այս երկու երկրների ապակայունացնող ռազմական ծրագրերին»:

Նշվում է, որ այս ցանկը կարող է քննարկվել ամերիկացի արտահանողների հետ, որոնք ցանկանում են ապրանքներ կամ ծառայություններ մատուցել ռուսական ընկերություններին: Հավելենք, որ ցուցակում ընդգրկված ընկերություններից առնվազն մի քանիսն արդեն կան ԱՄՆ պատժամիջոցների ցուցակներում:

Տաթև Ֆռանգյան