Արցախի տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը․ ԱՀ ոստիկանություն

Լուրեր

12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Բոլորը

Արցախի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է

Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած և 55 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնված աշխատանքը և Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված հարցումների կտրուկ աճը, այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության 55 տարին լրացած արական սեռի և իգական սեռի բոլոր քաղաքացիների անձնագրերում օտարերկրա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու, ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների բնակչության պետական ռեգիստրում ծնողի հասցեով հաշվառելու գործողությունները Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարվում են առանց Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դիրքորոշում հարցնելու: