Մխիթարյանի մայրը և մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել․ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից. գրում է armsport-ը:

Ուշագրավ է, որ հայտարարության տակ ստորագրողները հիմնականում ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ են, մեծամասնությունը՝ նախկին ֆուտբոլիստ։ Հայտարարությանը միացածների շարքում է նաև Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարիա Թաշչյանը։

«Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով եւ անվտանգության անձրեւանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ բզկտելով մեր հայրենիքը: Վտանգված է մեր ազգի եւ երկրի ինքնիշխան գոյությունը:

Մենք այլեւս չենք կարող այս աղետալի վիճակի լուռ հետեւողները լինել եւ միանում ենք Հայաստանի հանրապետության իրավիճակը սթափ գնահատող քաղաքացիներին: Օրախնդիր է վայրկյան առաջ կանգնեցնել մեր երկրի գահավիժումը եւ լծվել երկրի ինքնիշխանության եւ սահմանների պահպանության սուրբ գործին: Ցանկացած պարտություն կարող է դառնալ նոր հաղթանակների սկիզբ, բայց ոչ արյունոտ ձեռքերով խայտառակ կապիտուլիացիա ստորագրած դավաճանի առաջնորդությամբ: Պահանջում ենք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռցումն այդ պաշտոնից: Դավաճանը չի կարող շարունակել տնօրինել մեր ազգի եւ պետության բախտը»,- ասված է հայտարարության մեջ՝ նշելով, որ հայտարարությունը բաց է մարզաշխարհի այլ ներկայացուցիչների միանալու համար:

Հովհաննես Պողոսյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Արմեն Ադամյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Ռուդիկ Բարսեղյան Հայաստանի վաստակավոր լրագրող

Սամվել Պողոսյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Արտակ Կարապետյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Գուրգեն Ենգիբարյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Սամվել Ղասաբյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Արտաշ Ադամյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Պողոս Գալստյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Ստեփան Բաղդասարյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Աշոտ Մանուկյան ՀՖՖ նախկին փոխնախագահ

Խաչիկ Չախոյան մարզական մեկնաբան

Վիլհեմ Այվազյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ադմինիստրատոր

Տիգրան Պետրոսյանց «Կոտայք» ֆուտբոլային ակումբ

Արթուր Մինասյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Էդուարդ Վերանյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Ալբերտ Սարգսյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն

Էմիլ Մեսրոպյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Գոռ Աթաբեկյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Արկադի Անդրեասյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, ՄԿՍՎ Հայասատանի վասատակավոր մարզիչ

Արթուր Վարդանյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Լեւոն Ստեփանյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Համլետ Մխիթարյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Հայկ Գեւորգյան «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ

Արմեն Ավագյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Հենրիկ Բերբերյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Պետո Եսայան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Մարինա Թաշչյան ՀՖՖ հավաքականների բաժնի նախկին պետ

Վարդան Մինասյան Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ

Հարություն Ալեքսանյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ

Մանուկ Թադեւոսյան «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ

Արմեն Մինասյան ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն

Արարատ Ճաղարյան ՖԻՖԱ-ի մրցավար

Աշոտ Բարսեղյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Գագիկ Կետիկյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ