Պուտինին չի հետաքրքրել ԼՂ պատերազմի ժամանակ Նարիշկինի կապը ադրբեջանական սփյուռքի հետ․ «ՌԻԱ Նովոստի»

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրել տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ Մոսկվայում է եղել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի ընտանիքի անդամի հետ։ Բացի այդ, տեղեկություններ էին հայտնվել, որ  Նարիշկինը, իբրև թե, սերտ բարեկամական կապեր ունի ծնունդով Ադրբեջանից, տարվա գործարար Նիսանովի հետ և օգտվում է նրա ունեցվածքից, իսկ նրա աղջիկն ընկերություն է անում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ոչ, դա չի հետաքրքրել նախագահին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինին հետաքրքրել է այն, ինչ պատմել են Նարիշկինի մասին ՝ կապված ադրբեջանական սփյուռքի հետ։

Պարզաբանող հարցին, թե այդ հարցը արդյոք քննարկվել է հանդիպման ժամանակ, նախագահի մամուլի քարտուղարը բացասական պատասխան է տվել։

Տաթև Ֆռանգյան