Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը. «Ասեմ ավելին՝ բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին:
«Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- գրել է նա: