Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Քաղաքականություն
19.12.2020 | 14:15Լոնդոնը որոշում է կայացրել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները. տեղեկացնում է ՄԹ ԱԳՆ-ն. փոխանցում է Euronews-ը:
Ցուցակում ներառվել է 29 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձ։ Մասնավորապես ներառված են՝ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Նատալյա Կոչանովան, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, տեղեկատվության նախարար Իգոր Լուցկին, փոխվարչապետ Անատոլի Սիվակը և այլոք: Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր անձանց բանկային հաշիվների սառեցում է սպառնում:
Բացի այդ՝ հաղորդագրությունում նշվում է նաև, որ Թագավորությունը միացել է ԵՄ կողմից նմանատիպ միջոցառումներին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: