ԼՂ-ում մեկ օրում վնասազերծվել է 1134 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ականազերծմանը մասնակցող զինծառայողները կրում են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանք և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով ՝ IMP-S2 ականի դետեկտորներով և INVU-3M որոնողական համակարգերով: Ինժեներական հետախուզության ընթացքում օգտագործվում են ականներ հայտնաբերող շներ:

Մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1,134 պայթուցիկ առարկա:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է (2020 թվականի նոյեմբերի 23-ից) շուրջ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակելի շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 73500 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքները հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում `անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

Տաթև Ֆռանգյան