Մարդկային ռեսուրսի ու կապիտալի խնդիր ունենք․ քաղաքական անորոշությունները վերածվում են տնտեսական խնդիրների․ Ջրբաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.03.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «շատ մռայլ» ապագա կունենա, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի բացմանը
16.03.2026 | 11:36
Նոր տեխնիկա ենք ձեռք բերել, դրանք ապրիլի վերջ Հայաստանում կլինեն․ սանմաքրման հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:25
83 շուն է որդեգրվել նախորդ տարի, որոնցից մեկին՝ մենք․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:13
«Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն՝ լավագույն վավերագրական ֆիլմ. հայտնի են Օսկար 2026-ի հաղթողները
16.03.2026 | 11:07
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:01
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Յուքոմ» ծառայությունների դիմաց վճարումները
16.03.2026 | 10:53
Սյունիքի նախկին մարզպետը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին` ֆեյսբուքյան գրառման համար․ նա 1 մլն դրամ է պահանջում
16.03.2026 | 10:40
Դուբայի օդանավակայանում չվերթները դադարեցվել են ԱԹՍ-ի հարձակման պատճառով
16.03.2026 | 10:25
Շիրակի և Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը փակ է
16.03.2026 | 10:10
ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ
16.03.2026 | 10:01
Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկը
16.03.2026 | 09:46
Ֆոգելն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին
16.03.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 00:04
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի Մ-23 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.03.2026 | 21:36
Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով
Բոլորը

Իրավիճակը երկու հիմնական ֆակտորներով է պայմանավարված: Ամենամեծ ազդեցությունը պատերազմն է ու պարտությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքները, և այդ ամեն ինչն իրականացվել է կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնի վրա: Այս մասին «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Տարին կփակվի 8,5-9,2, 9,3 տոկոսի անկման պայմաններում, համապատասխանաբար, կարծում  է, բավական լուրջ անկում կլինի ներմուծման ոլորտում: Արտահանման ոլորտում անկումը կշարունակվի,- նշեց Ջրբաշյանը:

«Հասարակությունը դեռ չի ընկակում այն լրջագույն մարտահրավերները, որոնք այս տարվա զարգացումները կունենան մեր տնտեսության վրա միջնաժամկետ, եթե ոչ երկարաժամկետ կտրվածքով: Այդ ազդեցությունները ենթադրում են, որ լրջագույն վերաիմասավորում և վերաձևում պետք է իրականացնել մեր տնտեսական քաղաքականությունում, ապրելակերպում, աշխարհընկալման մեջ, ինստիտուցիոնալ կառուցվածքում, քանի որ այն մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրն ու առաջիկայում կբախվի, շատ ավելի լուրջ են, քան մենք երևի թե կարող ենք պատկերացնել»,- ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այս պահին չկա որևէ մի ոլորտ, որտեղ լրջագույն ճգնաժամ չկա:

Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝  Ջրբաշյանն առաջնային նշեց տնտեսության զարգացման պոտենցիալի տեսակետից մարդկային կապիտալը, որն, ըստ նրա, առանց այս իրավիճակի էլ գտնվում էր ծայրաստիճան կրիտիկական իրավիճակում՝ հաշվի առնելով դեմոգրաֆիական փոսը, որով անցնում է Հայաստանն անցած տարվանից սկսած, պայմանավորվում է աշխատաշուկա մտնող երիտասարդ սերնդի կտրուկ նվազմամբ:

«Երկրորդ պարամետրը կապիտալի առկայությունն է: Նույնպես բարդ իրավիճակում է՝ հաշվի առնելով մի կողմից պատերազում գտնվող, պոստպատերազմային երկրները որպես կանոն մասնավոր ներդրումների սահմանափակ ծավալ ունեն, ակնկալել, որ կունենանք արտասահմանյան ներդրումների որևէ աճ, քիչ հավանական է, մյուս կողմից այն անորոշություններն ու  իրավիճակը, որը սպասվում է: Դա  բերում է նրան, որ մենք հնարավոր է կապիտալի արտահոսք ունենանք»,- ասաց տնտեսագետը:

Տ. Ջրբաշյանի խոսքով՝ հաշվի առնելով նաև անորոշությունը, անվստահությունը, անվտանգության  սպառնալիքը, որը գոյություն ունի  հատկապես պարտված երկրների համար, բերում է նրան, որ արտագաղթի լուրջ աճ կլինի, որն էլ ավելի կխորացնի թե մարդկային ռեսուրսի վրա ազդեցությունը, թե մյուս կողմից կապիտալի արտահոսքի ավելի մեծանալու հավանականություն կա:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ անորոշությունը, որը այսօրվա տնտեսական իշխանությունները բնորոշում են որպես քաղաքական անորոշությունը, ուղղակիորեն ազդում է նրա վրա, որ հասարակությունն ու տնտեսական իշխանությունները չեն կարողանում արձագանքել այն մարտահրավերներին, որոնք դեռ առաջիկայում կլինեն: «Քաղաքական անորոշությունները բերում են նաև պետության անկարողության՝ արձագանքել լուրջ տնտեսական մարտահրավերներին, այդ անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունեն»,- նշեց Ջրբաշյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: