ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 2 բուժաշխատողի մոտ ուժեղ ալերգիկ ռեակցիա է առաջացել

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

ԱՄՆ Ալյասկա նահանգից երկու բուժաշխատողի մոտ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո ուժեղ ալերգիկ ռեակցիա է առաջացել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալների համաձայն՝ բուժաշխատողներից մեկը հոսպիտալացվել է։ Ներկայում նա կայուն վիճակում է։ Ըստ հոդվածի՝ հայտնի չէ՝ արդյո՞ք տուժածներն ունեցել են ալերգիկ հակում, ինչը բարդացնում է ԱՄՆ-ում համընդհանուր պատվաստմանը գնահատականներ տալուն։

Միաժամանակ, Pfizer ընկերությունից հայտնել են, որ մանրամասն կուսումնասիրեն Ալյասկայում բուժաշխատողների մոտ առաջացած ալերգիկ ռեակցիայի մասին տեղեկությունները։

«Մենք Ալյասկայում բուժաշխատողի մոտ հնարավոր ուժեղ ալերգիկ ռեակցիայի մասին բոլոր տեղեկությունները չունենք, սակայն ակտիվ կհամագործակցենք նահանգի բժիշկների հետ»,- նշել են ընկերությունից։

Տաթև Ֆռանգյան