Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բոլորը

Պետության գլխավոր առաջնահերթությունն է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է դեկտեմբերի 16-ին հղված ուղերձում՝ անդրադառնալով անվտանգության բնագավառում առաջիկա անելիքներին:

«Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները»,-ասել է Հարությունյանը:

Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: «Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով»,-նշել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր:

«Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք են Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: