Ծնողները տեսանյութերից ճանաչել են գերի ընկած որդիներին․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ ժողովուրդը երբևէ չպետք է հույս ունենա, որ անվտանգությունն ապահովված կլինի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողքին, անընդհատ ռիսկեր լինելու են և կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Անդրադառնալով ԱԺ իմքայլական պատգամավորների հայտարարություններին, թե պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Հովսեփյանը նշեց, որ իր կողմից դա ընդունելի չէ. «Եթե նրանց հետ հնարավոր չէ անգամ սահմանը գծել և անվտանգության երաշխիքներ ունենալ մասնավորապես ռուսական խաղաղապահների ներկայության դեպքում, ապա մնացած դեպքերում պետք է չափազանց զգուշավոր լինենք. մենք դարավոր պատմություն ունենք մեր մեջքի հետևում թողած»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ անընդհատ իրավիճակ է սրվում, և նոր գերեվարումների մասին է տեղեկություն տարածվել, Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Խնդիրը միգուցե մեր սպասումներ են, որ պատերազմից հետո պետք է բացարձակ խաղաղություն լինի, բայց ինչպես որ 94 թվականին՝ պատերազմից հետո, խաղաղություն չի հաստատվել, այնպես էլ այսօր չի կարող հաստատվել»:

Պատգամավորը տեղեկացրեց, որ զինծառայողների ծնողների հետ կապի մեջ է. «Ամբողջ գիշեր իրենց մտահոգությունները հայտնել են ինձ: Ծնողները տեսանյութեր են դիտել և ասում են, որ ճանաչել են գերի ընկած որդիներին: Խնդրել եմ այդ տեսանյութերը փոխանցել ինձ, սպասում եմ: Հստակ ինֆորմացիա, որ իսկապես այդ մարդիկ են եղել տեսանյութում, մինչև այս պահը ես չունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: