Ճապոնիայում թռչնագրիպի երկու նոր օջախ է հայտնաբերվել․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ճապոնիայում հայտնաբերվել է թռչնագրիպի երկու նոր բռնկում Կոտի և Կագավա պրեֆեկտուրաներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը:

Այսպիսով, այս հիվանդության վիրուսը հայտնաբերվել է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում: Կագավա պրեֆեկտուրայում, որտեղ  առաջինն է հայտնաբերվել այս սեզոնի առաջին բռնկումը, սա արդեն 12-րդ դեպքն է: Կոտի պրեֆեկտուրայում մեկնարկել է 32 հազար հավի ոչնչացումը, Կագավայում  ոչնչացվել է 29 հազար բրոյլեր:

Արգելվել է հավերի և ձվերի տեղափոխումը 3 ​​կիլոմետրից ավելի շառավղով  այն ​​տնտեսություններից, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախներ, արգելվում է նաև հավերի և ձվերի արտահանումը 10 կիլոմետր շառավղից դուրս:

Դրանից առաջ թռչնագրիպ էր հայտնաբերվել Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյազակի, Հիրոսիմա, Նառա, Օիտա, Վակայամա, Օկայամա, Շիգա պրեֆեկտուրաներում: Երկրի գյուղնախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի սկզբից, երբ հայտնաբերվել էին հիվանդության առաջին դեպքերը, մինչև դեկտեմբերի սկիզբը, ընդամենը մեկ ամսվա ընթացքում ոչնչացվել է երկրի համար ռեկորդային քանակով թռչուն՝ շուրջ 2 միլիոն:

Թռչնագրիպի առաջին բռնկումները Ճապոնիայում հայտնաբերվել են նոյեմբերի սկզբին:

Տաթև Ֆռանգյան