Արա Այվազյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

Լուրեր

17.09.2026 | 18:52
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով:

«Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցում էր նաև Մեքսիկայի ներկայացուցիչը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ֆորումի դերը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող ազգերին և ժողովուրդներին համընդհանուր արժեքների շուրջ միավորող հարթակ: Նախարարը, մասնավորապես նշեց. «Այսօր շատ կարևոր է խաղաղության մշակույթի առաջմղումը` դիմակայելու համար աճող ագրեսիային և բռնությանը, որին ականատես ենք լինում ամբողջ աշխարհում: Խաղաղության մշակույթը կարող է խարսխված լինել միայն միջազգային ամուր համագործակցության վրա, և, այս առումով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է, քանի որ այն միավորում է հնավուրց մշակութային արժեքներ կրող ու հսկայական նյութական և ոչ նյութական ժառանգություն ունեցող երկրների»:

Տեղեկանք. Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ է, որի նպատակն է նպաստել մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը:

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի առաջին հանդիպումը կայացել է 2017թ. ապրիլի 23-24-ին Աթենքում, որտեղ ստորագրվել է ՀՔՖ-ի հիմնադրման վերաբերյալ Աթենքի Հռչակագիրը: Որպես հիմնադիր-անդամներ` ֆորումին մասնակցում էին Բոլիվիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իրաքը, Իրանը, Իտալիան, Չինաստանը և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան` դիտորդի կարգավիճակով: Հայաստանը Ֆորումին միացել է 2018թ.:

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն են, ի թիվս այլոց՝

խթանել հաղորդակցությունը մասնակից պետությունների միջև մշակութային փոխանակումների և հարակից բոլոր ոլորտներում համագործակցության միջոցով,

երկխոսություն և խորհրդատվություններ անցկացնել համապատասխան միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ համակարգված դիրքորոշման հասնելու նպատակով,

ջանքերը համադրել մշակույթը որպես ժամանակակից դիվանագիտության արդյունավետ գործիք օգտագործելու նպատակով: